Անտունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անտունի, հայ հին ժողովրդական երգի տեսակ՝ հորինված մեծ մասամբ պանդխտության, նաև սիրո և այլ թեմաներով։

Անտունիները սկզբնապես ստեղծվել են միջին հայերենով և շատ տարածված են եղել հատկապես Արևմտյան Հայաստանի Ակն գավառում։ Շատ անտունիներ առաջացել են հայրեններից՝ պահպանելով նրանց տաղաչափական առանձնահատկությունները։ Անտունիները սովորաբար կազմված են լինում 4, 6 և ավելի տողեր ունեցող տներից, 7-8 վանկանի տողերից։

Անտունի պանդխտի
...Եկիր նը՝ բարով եկիր,
Դուն եկիր, ես եմ խնդալու.
Քու գալն է հազար բարի...
Սփռիմ էպիշում խալի...
Սազեմ ոսկունքեն սեղան,
Հավ խորվեմ, կաքաւն ի վրան.
Շինեմ արծթեն խատեհ,
Նռան հատ գինին ի վրան...

Հայտնի է Կոմիտասի «Անտունի» երգը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ 22.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 458