Գուրգեն Խանջյան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Գուրգեն Խանջյան | |
|---|---|
(արձակագիր, դրամատուրգ) |
|
| ԱԱՀ՝ | Գուրգեն Խանջյան |
| Ծննդյան օր՝ | 1950, հունվարի 25 |
| Ծննդավայր՝ | Երևան (Հայաստան) |
Գուրգեն Խանջյան (ծնվ. 1950, հունվարի 25), հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ։
Ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը։ Առաջին անգամ տպագրվել է 1987-ին «Պիոներ» (այժմ` «Աղբյուր») ամսագրում։
Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, պարսկերեն, վրացերեն, ռումիներեն։ Արժանացել է «Ոսկե եղեգն» պետական, ՀԳՄ երկու` արձակի և դրամատուրգիայի, «Նարցիս» ամսագրի ամենամյա մրցանակներին։
Բովանդակություն |
Երկերի մատենագրություն[խմբագրել]
- Շարժասանդուղք, ժողովածու, Նաիրի, 1994
- Հիվանդանոց, վեպ, «Ազգ» օրաթերթի հրատ., 1994
- Ստվերներ խամաճիկների փողոցում, ժողովածու, Նոր Դար, 1998
- Սպանել փրկչին, ժողովածու, Նոր Դար, 2001
- Ճամփեզրի թատրոն, պիես, Վան Արյան, 2002
- Դատավարություն, պիես, Թեհրան, 2003 (պարսկերեն)
- Մարդկանց տուն ուղարկիր, ժողովածու, ՀԳՄ, 2004
- Լուր չկա, վեպ, ՀԳՄ, 2006
- Թատրոն 301, պիեսների ժողովածու, ՀԳՄ, 2008
- Նամակներ ընթացքից, պատմվածքներ, էսսեներ, կոլաժներ, 2009
- Նամակներ ընթացքից (ռուսերեն, թարգմանիչներ` Արուս Ահարոնյան, Արմեն Մերուժանյան, Նելսոն Ալեքսանյան, Սվետալանա Ավագյան, Միքայել Աբաջյանց), Երևան, «Ապոլոն», 2010, 208 էջ
- Ենոքի աչքը, վեպ, Անտարես, 2012
Կատարած թարգմանությունները (ռուսերենից)[խմբագրել]
- Կենձաբուրո Օէ, պատմվածքների ժողովածու, 1998
Բեմադրված պիեսները[խմբագրել]
- Երևանի դրամատիկական թատրոն («Բարև, սրիկաներ», «Վեցերորդ պատվիրան»)
- Երևանի կոմեդիայի թատրոն («Ինձնից պրծում չկա», «Էսպես մինչև երբ»)
- Թբիլիսում («Գերեզմանատան երգչախումբ», «Ավերակների պահակները»)
- Վանաձորում («Բոլերո»)
- Ստեփանակերտում («Բոլերո», «Ավերակների պահակները»)
- Լոս Անջելեսում («Ավերակների պահակները»)
- Հալեպում («Տիգրան Մեծ»)
- Շրջիկ թատրոններում («Բարի գալուստ», «Աթոռակռիվ»)
- Հեռուստատեսությամբ («Երևանյան հիվանդությամբ», «Լաբիրինթոս»)
- Ռադիոյով («Գերեզմանատան երգչախումբ»)
- Նրա սցենարով բեմադրվել է 1996-ի Հանրային հեռուստատեսության տարեմուտի հանդեսի մանրապատումներ («Ազատ շուկա», «Ազատ շուկա-2»)
Գ. Խանջյանի սցենարով ֆիլմեր[խմբագրել]
- Լռության սիմֆոնիա (ռեժիսոր` Վիգեն Չալդրանյան)
- Մաեստրո
- ԱՄՆ-ում պատրաստվում է նկարահանման «Գոռ իշխան» ֆիլմը
Խմբագրած պարբերականներ[խմբագրել]
- Հորիզոն
- Սատիրիկոն
- Գրեթերթ