Անթիլիաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք-արվարձան
Անթիլիաս
أنطلياس
Holy See of Cilicia.jpg
33°55′00″ հս. լ. 35°36′00″ ավ. ե. / 33.916667° հս. լ. 35.6° աե. ե.
Երկիր Լիբանան Լիբանան
Մարզ Լեռնալիբանան
Շրջան Մաթն
Համայնք Անթիլիաս-Նաքքաշ
Քաղաքապետ Մարք Մռադ (Marc Mrad)
Մակերես 1.93 կմ²
Բարձրություն ծովի մակարդակից 10 մ
Խոսվող լեզուներ արաբերեն, հայերեն
Ազգային կազմ Արաբներ, Հայեր
Ժամային գոտի UTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ +961
##Անթիլիաս (Լիբանան)
Red pog.png

Անթիլիաս (արաբ․՝ أنطلياس‎‎), քաղաք՝ Լիբանանում։ Ըստ էության Բեյրութի արվարձանն է, մոտավորապես 5 կմ հեռավորության վրա է, դեպի հյուսիս, Միջերկրական ծովի ափին։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 10 մետր է։ Բնակիչները հիմնականում քրիստոնյաներ են՝ հայեր, մարոնիտներ, Հույն կաթողիկե և Հույն ուղղափառ եկեղեցիների հետևորդներ։

Անթիլիասում է տեղակայված Հայ Առաքելական եկեղեցու չորս նվիրապետական աթոռներից մեկը՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսությունը։

Անվան ստուգաբանություն[խմբագրել]

Անվանումն ունի հունական ծագում (ἀντήλιος) և կազմված է է ἀντ ― «հակա» և ἥλιος «արեւ» բառերից, այսինքն նշանակում է «արեւին հանդիման»։

Ինքնակառավարման մարմինը[խմբագրել]

Անթիլիասը ընդգրկված է Անթիլիաս-Նաքքաշ համայնքի կազմում՝ Լիբանանի 8 մուհաֆազաթներից (մարզերից) մեկում՝ Մաթնում։ Անթիլիաս-Նաքքաշի տարածքը կազմում է 193 հեկտար (1.93 կմ²)[1]։

Աշխարհագրական տեղանք[խմբագրել]

Անթիլիասի տարածքը կազմված է ափամերձ պարարտ դաշտավայրային մասից և արևելյան կողմի լեռնային հատվածից։ Ներառում է նաև Անթիլիաս գետակի երկու ափերի երկայնքով ձգվող նեղ հարթավայրային մասը։ Անթիլիաս գետակի ակունքը ոչ հեռու գտնվող Ֆավար աղբյուրն է, գետակը հոսում է արևելքից արևմուտք՝ թափվելով Միջերկրական ծով։ Գետակի ջրերը խիստ աղտոտված են՝ շրջակայքի խիստ ուրբանիզացվածության և կոյուղաջրերի մաքրման կայանների բացակայության պատճառով[2]։

Մինչև 20-րդ դարի 90-ական թվականներն Անթիլիասի ափամերձ դաշտերը և Անթիլիասի գետահովիտը կառուցապատված չէին և ծածկված էին նարնջի ու բանանի ծառերով։ Բնակելի և առևտրային նշանակության շենքերի բուռն և հիմնականում քաոսային շինարարությունը ծանր ազդեցություն ունեցավ շրջակա միջավայրի վրա․ կանաչ տարածքները գրեթե իսպառ վերացան։

Առեւտուր, սնունդ, ժամանց[խմբագրել]

Անթիլիասում կան այնպիսի հանրահայտ մոլեր, ինչպիսիք են ABC-ն և Le Mall-ը, Spinneys և Bou Kahlil սուպերմարկետներ, Cine St Elie, Grands Cinemas և CineMall կինոթատրոնները։ Հինգ առևտրային բանկեր կան Անթիլիասը ափամերձ մայրուղուն կապող փողոցում։ Փողոցներից մեկն էլ հայտնի է տարատեսակ խոհանոցներ ունեցքղ ռեստորաններով, ինչպիսիք են ճապոնական Yen-ը, Yabani-ն ու Tsunami-ն, լիբանանյան Petit cafe-ն, Keif-ը և Lebnene-ն, ամերիկյան Spot-ը և Public-ը, իտալական Pinocchio-ն, մեքսիկական Carlito's-ն ու ֆրանսիական L'escroc-ը[3][4]։

Տեսարժան վայրեր[խմբագրել]

Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար The Saint Gregory the Illuminator Cathedral (1940) at the Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն

Garden Tower-ը Անթիլիասում կառուցված առաջին հյուրանոցն է։ Այն տեղակայված է Անթիլիասի գլխավոր տեսարժան վայրի՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության նստավայրից ոչ հեռու։ Տարածքում կան նաև այլ կարևոր կրոնական կենտրոններ, ինչպիսիք են մարոնիտների Սբ. Եղիա հին (1895) ու նոր եկեղեցիները և Հույն Ուղղափառների Սբ. Միքայել եկեղեցին։ Անթիլիասում է Կսար Ակիլ (Ksar Akil) հնավայրը՝ որտեղ հայտնաբերվել են տարածաշրջանի ամենահին՝ 30․000 տարեկան մարդու մնացորդները[5]։

Անթիլիասի Սբ. Եղիա կաթողիկե եկեղեցին
St. Elias Catholic Church in Antelias, Lebanon

Ծանոթագրություններ[խմբագրել]