Ղուկաս Ա Կարնեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ղուկաս Ա Կարնեցի (1780-1799), Ամենայն Հայոց կաթողիկոս 1780-ից: Հաջորդել է Սիմեոն Ա Երևանցուն: Ծնվել է 1722-ին: Մահացել է 1899-ին Վաղարշապատում և ամփոփվել է Սուրբ Գայանե վանքի գավթի հարավակողմում։

Կրթությունն ստացել է Էջմիածնի Հոգևոր դպրոցում, որտեղ այն տարիներին դասավանդում էր ապագա կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցին։ Նրան համարել են Սիմեոնի «շնորհածին և անդրանիկ որդի»։ 1751-ին Էջմիածնի վանքում ձեռնադրվում է քահանա: Սիմեոն Երևանցին իր մահից երկու օր առաջ կանչել էր բոլոր եպիսկոպոսներին և հայտնել, որ ինքը Ղուկասին է տեսնում իրեն որպես հաջորդ: Սիմեոն Երևանցու թաղումից 7 օր անց՝ օգոստոսի 2-ին, կիրակի օրը, տեղի ունեցավ Ղուկաս Ա Կարնեցու կաթողիկոսական օծումը: 1786-ին Հովնաթան Հովնաթանյանին նկարազարդել է տվել Էջմիածնի Մայր տաճարը, նրա հորդորանքով է Հարություն Շմավոնյանը 1784-ին Մադրասում հրապարակել հայկական առաջին պարբերական «Ազդարարը»։

Կաթողիկոսական գահին Ղուկաս Ա Կարնեցուն հաջորդել է Դավիթ Ե Էնեգեթցին։


Նախորդող՝
Սիմեոն Ա Երևանցի
Կաթողիկոս
1780–1799
Հաջորդող՝
Դավիթ Ե Էնեգեթցի