Գևորգ Բ Գառնեցի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Բ Գառնեցի (ծ. թ. անհայտ – 897 թ, Վասպուրական, թաղվել է Ձորավանքում, Կոխպանք գ. մոտ), Ամենայն հայոց կաթողիկոս 877 թվականից: Նրան նախորդել է Զաքարիա Ա Ձագեցին, հաջորդել՝ Մաշտոց Ա Եղիվարդեցին: Կաթողիկոս կարգվելով Հայոց Աշոտ Բագրատունի Իշխանաց իշխանի աջակցությամբ իր հերթին սատարել է Աշոտ Բագրատունուն հայոց պետականության վերականգնման ջանքերին: 885 թվականին Երազգավորսում Հայոց թագավոր է օծել Աշոտ Բագրատունուն (Աշոտ Ա), իսկ նրա մահից հետո՝ 890 թվականին թագավոր է օծել նրա որդուն՝ Սմբատ Ա Բագրատունուն: Իր հայրապետական գործունեությամբ ձգտել է հարթեցնել հայ իշխանների և մասնավորապես՝ Վասպուրականի Արծրունիների ու Տարոնի Բագրատունիների, ինչպես նաև Սմբատ Ա Բագրատունու և նրա հորեղբայր Աբասի միջև վեճերը:
Արտաքին հղումներ [խմբագրել]
Գևորգ Բ Գառնեցու մասին Լուսամուտի կայքում
| Նախորդող՝ Զաքարիա Ա Ձագեցի |
Կաթողիկոս 877-897 |
Հաջորդող՝ Մաշտոց Ա Եղվարդեցի |