Անաստաս Ա Ակոռեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անաստաս Ա Ակոռեցի
Ծնվել էանհայտ
Մահացել է667
ՄասնագիտությունEastern Orthodox priest
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Անաստաս Ա Ակոռեցի (ծ. թ. անհայտ, գ. Ակոռի667, Ակոռի, ամփոփվել է իր կառուցած եկեղեցու բակում), Ամենայն հայոց կաթողիկոս 661 թվականից։ Հաջորդել է Ներսես Գ Տայեցուն, եղել է կաթողիկոսի սենեկապետը, վերջինիս կարգադրությամբ հսկել է Զվարթնոցի Սբ. Գրիգոր կաթողիկեի շինարարությունը։ 652–659 թվականներին վարել է հայրապետական ընթացիկ գործերը։ Կաթողիկոսության տարիներին իր ծննդավայր Ակոռի գյուղում կառուցել է եկեղեցի՝ կից հյուրանոցով և աղքատանոցով ( կործանվել է 1840 թվականի երկրաշարժից)։ Անանիա Շիրակացու միջոցով Հայոց շարժական տոմարն անշարժ է դարձրել։ Կաթողիկոսական գահին Անաստաս Ա Ակոռեցուն հաջորդել է Իսրայել Ա Ոթմսեցին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002


Նախորդող՝
Ներսես Գ Տայեցի
Կաթողիկոս
661–667
Հաջորդող՝
Իսրայել Ա Ոթմսեցի