Տրդատ Ա Ոթմսեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տրդատ Ա Ոթմսեցի (ծննդյան թիվն անհայտ, գ. Ոթմուս, Վանանդ գավառ – 764), Ամենայն հայոց կաթողիկոս 741 թ-ից առ 764թ.: Կաթողիկոսական գահին Տրդատ Ա Ոթմսեցուն նախորդել է Դավիթ Ա Արամոնեցին, հաջորդել` Տրդատ Բ Դասնավորեցին: Սերում է Վանանդեցիների նախարարական տոհմից: Նախքան կաթողիկոս կարգվելը եղել է Վանանդի եպիսկոպոսը: Հովհաննես Դրասխանակերտցին նրան բնութագրում է որպես սուրբ և պարկեշտ, առաքինությամբ փայլող անձնավորություն («այր սուրբ եւ պարկեշտ, եւ փայլեալ առաքինութեամբ»), որի աղոթքներն անգամ վերացրին երկրում տեղ գտած ասպատակությունները[1]։ Այլ տեղեկություններ Տրդատ Ա Ոթմսեցու մասին չեն պահպանվել:

Հղումներ [խմբագրել]

  1. http://www.lusamut.net/level3_.php?id=50&id_3=183&cat_=6&id_2=165&s=15

Արտաքին հղումներ [խմբագրել]


Նախորդող՝
Դավիթ Ա Արամոնեցի
Կաթողիկոս
741–764
Հաջորդող՝
Տրդատ Բ Դասնավորեցի