Հակոբ Ա Կլայեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Ա Կլայեցի
Կառավարում
Տիտղոս Ամենայան Հայոց Կաթողիկոս (74-րդ)
Ժամանակամիջոց 1268-1286 թթ.
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անձնական տվյալներ
 
Ծնվել է 1200-ական թթ.
Ծննդավայր Կիլիկյան Հայաստան Կիլիկյան Հայաստան
Մահացել է 1286 թ., փետրվարի 12 (1286-02-12)
Մահվան վայր Կիլիկյան Հայաստան Կիլիկյան Հայաստան
Ձեռնադրում 1268 թ.
Կոստնադին Ա    Armenian Apostolic Church logo.png    Կոնստանդին Բ

Հակոբ Ա Կլայեցի, (Տարսոնացի, Սսեցի) (1200-ական թթ.- 12.2.1286, Հռոմկլա), Հայոց կաթողիկոս 1268-ից։ Ճանաչվել է որպես գիտնական և հռետոր, մեծ վարդապետ, մեկնիչ ու բանաստեղծ։

Կյանքը[խմբագրել]

Եղել է Մեծարքի վարդապետանոցի առաջնորդ, ապա՝ Կոստանդին Ա Բարձրաբերդցու օգնականն ու տեղապահը։ Նրա հանձնարարությամբ 1240-ական թթ. սկզբին և 1254-ին Նիկիայում քաղաքա-միաբանական հաջող բանակցություններ են տեղի ունեցել հունական պատրիարքներ Գերմանիկոս II-ի և Մանվելի ու Հովհաննես Վաղակես կայսրի հետ։ Հակոբ Ա Կլայեցին եռանդուն գործակցել է Կիլիկյան Հայաստանի թագավոր Լևոն Գ-ին, նպաստել հարևան իշխանությունների հետ հաշտ հարաբերությունների պահպանմանը և հայ-եգիպտական հաշտության կնքմանը (1282 թ.)։ Պահպանվել է նրա «Երգեցեք որդիք» շարականը։


Նախորդող՝
Կոնստանդին Ա Բարձրաբերդցի
Կաթողիկոս
1268–1286
Հաջորդող՝
Կոնստանդին Բ Կատուկեցի
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png