Քրիստափոր Ա Տիրառիջցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստափոր Ա Տիրառիջցի
Ընդհանուր տեղեկություններ
ԵկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՏիտղոսԱմենայն Հայոց կաթողիկոս
Ընտրվել է539
Գահակալություն539 - 545
ԻրավանախորդՍահակ Բ Ուղկեցի
ԻրավահաջորդՂևոնդ Ա Եռաստեցի
Ծնվել է5-րդ դար
ԾննդավայրՏիրառիճ, Բագրևանդ, Այրարատ, Հայկական մարզպանություն
Մահացել է545
Ազգությունհայ
Հոգևոր աստիճանկաթողիկոս

Քրիստոփոր Ա Տիրառիջցի (նաև՝ Քրիստափոր Փիլիսոփա, 5-րդ դար, Տիրառիճ, Բագրևանդ, Այրարատ, Հայկական մարզպանություն - 545), հայ հոգևորական գործիչ, Ամենայն Հայոց կաթողիկոս (539-545), հաջորդել է Սահակ Բ Ուղկեցուն[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է Մարզպանական Հայաստանում և հարևան երկրներում նեստորականության և քաղկեդոնականության դեմ մղած իր պայքարով։ Այդ նպատակով, ուղղափառ ասորիներին ներստորականներից պաշտպանելու համար նախ գրով, ապա անձամբ ուղևորվել է Միջագետք և Պարսկաստան, ներկայացել շահնշահ Խոսրով Անուշիրվանին և Ասորական եկեղեցու համար կատարել ձեռնադրություններ, որոնցից հիշվում է Ասորական եկեղեցու մեծագործ եպիսկոպոս Աքուդեմեն[1]։ Ապա շրջագայել է Վերին Ասորիք՝ ամենուրեք քարոզելով 431 թվականին Եփեսոսի տիեզերական ժողովում հաստատված ուղղափառ դավանությունը և ամրապնդելով Հայ Առաքելական եկեղեցու դիրքն ու հեղինակությունը Արևելյան ուղղափառ եկեղեցիների մեջ։

Պարսկա-բյուզանդական պատերազմի ընթացքում՝ 542 թվականին, Խոսրով Անուշիրվանի կարգադրությամբ Պարսկահայաստանի զորահրամանատար Նաբեդեսը (Նահապետ) Քրիստափորին ուղարկում է Բյուզանդական Հայաստանի զորահրամանատար Վալերիանոսի մոտ, որպեսզի բողոքի դեսպանների ուշանալու համար։ Կաթողիկոսն իր հետ տանում է նաև իր եղբորը, որը զորահրամանատարին տեղեկացնում է Խոսրովի հաշտություն կնքելու ցանկության իրական դրդապատճառները (արքայի դեմ գահակալական կռիվներ էին սկսվել, բանակում համաճարակ էր սկսվել)[2]։

Մահացել է 545 թվականին, կաթողիկոսական գահին նրան հաջորդել է Ղևոնդ Ա Եռաստեցին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Նախորդող՝
Սահակ Բ Ուղկեցի
Կաթողիկոս
539–545
Հաջորդող՝
Ղևոնդ Ա Եռաստեցի