Քրիստափոր Բ Ապահունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քրիստոփոր Բ Ապահունի (ծննդյան և մահվան թվականները անհայտ), Ամենայն հայոց կաթողիկոս 628–630 թվականին (ըստ Մաղաքիա Օրմանյանի հաշվարկների)։ Հաջորդել է Կոմիտաս Ա Աղցեցուն։ Քրիստոփոր Բ Ապահունին սերել է Ապահունյաց նախարարական տոհմի Աբրահամյան ճյուղից։ Եղել է Ապահունյաց եպիսկոպոսը։ Կաթողիկոս է ընտրվել Հայոց իշխան Թեոդորոս Ռշտունու աջակցությամբ։ Սեբեոսի հաղորդմամբ՝ բնավորությամբ հպարտ էր, ամբարտավան և սուր լեզու ուներ[1]։ Երկամյա գահակալությունից հետո հակադրվել է ժամանակի մարզպան Վարազտիրոց Բագրատունուն (իբր՝ Քրիստափորն իր չարախոսություններով գժտեցրել էր Վարազտիրոցին իր եղբոր հետ[1])։ Մարզպանը և նրա կողմնակիցները կաթողիկոսի դեմ մեղադրանքներ են հարուցել, ինչի հետևանքով նա 630 թվականին հարկադրված հրաժարվել է գահից։ Կյանքի մնացած մասն անցկացրել է Մասյացոտն գավառի Ուղիք գյուղի մոտ կառուցված մենարանում։

Կաթողիկոսական գահին Քրիստոփոր Բ Ապահունուն հաջորդել է Եզր Ա Փառաժնակերտցին։

Հղումներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002


Նախորդող՝
Կոմիտաս Ա Աղցեցի
Կաթողիկոս
628–630
Հաջորդող՝
Եզր Ա Փառաժնակերտցի