Աշոտ Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Գաբրիելյան 
Աշոտ Գաբրիելյան
Ashot3.JPG
(բանաստեղծ)
ԱԱՀ՝ Աշոտ Գաբրիելյան
Բնագիր
ԱԱՀ՝
Աշոտ Հրանտի Գաբրիելյան
Ծննդյան օր՝ դեկտեմբերի 13, 1979
Ծննդավայր՝ Սուրենավան, Արարատի մարզ

Աշոտ Հրանտի Գաբրիելյան (ծ. 1979, դեկտեմբեր 13), հայ բանաստեղծ, ՀԳՄ անդամ, Լիտոպեդիա բանասիրության հանրագիտարանի հիմնադիր։

Ծնվել է Արարատի մարզի Սուրենավան գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1997-1999 թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում։ 2007-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, նույն թվականին էլ ընդունվել է ՀԳՄ շարքերը։ Ուսմանը զուգահեռ 2001-02-ին «Հայ ժողովրդական բանահյուսություն» և «Արտասահմանյան գրականություն» է դասավանդել Վարդենիսի մանկավարժական ինստիտուտում։ [1] Բացի բանաստեղծություններից, մամուլում հանդես է եկել հարյուրավոր մշակութային հոդվածներով և ակնարկներով։ Մասնակցել է Հայաստանի գրողների միության «Գրեթերթ» երիտասարդական ամսաթերթի ստեղծմանը։ 2006-07-ին եղել է «Մեծ ֆուտբոլ» ամսագրի պատասխանատու քարտուղարը, 2007-08-ին՝ «Պրոֆֆուտբոլ» շաբաթաթերթի հատուկ թղթակից։ Միաժամանակ թղթակցել է ավելի քան մեկ տասնյակ պարբերականների։ 2010 թվականի փետրվարից մինչև հունիսը հայոց լեզու և գրականություն է դասավանդել Արարատի մարզի Նոյակերտ գյուղի միջնակարգ դպրոցում։ [2] 2011-ի փետրվարից հայոց լեզու է դասավանդում Հայաստանի Մխիթարեան կենտրոնում, ինչպես նաև խմբագրել է «Մարզաշխարհ» շաբաթաթերթը (2011 փետրվար-հունիս)։ 2011-ի օգոստոսից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի սփյուռքահայ գրականության ուսումնասիրության բաժնում։ 2012-ի ապրիլից 2013-ը աշխատել նաև Հայաստանի հանրագիտարան հրատարակչությունում։ Հանդիսանում է «Գրանիշ» հանդեսի համախմբագիրներից։

Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ֆրանսերեն, պարսկերեն, վրացերեն, անգլերեն։

Հրատարակած գրքերը[խմբագրել]

  • Հրեշտակները ասեղի ծայրին (բանաստեղծություններ), Երևան, Տոներ, 2001։
  • Հավատացեք, քանի որ չեք հավատալու (բանաստեղծություններ), Երևան, ՀԳՄ հրատ., 2004։ [3]
  • Գրպանի բանաստեղծություններ, Ե., Անտարես, 2012[4]։

Աշոտ Գաբրիելյանի ստեղծագործությունները անթոլոգիաներում[խմբագրել]

  • Արդի հայ քնարերգություն, հատ. Ա. Երևան, 2008, 520 էջ։
  • Արմատ և լույս (ստեղծագործությունների ժողովածու), Երևան, ԵԳԵԱ հրատ., 2008, 88 էջ։
  • Գանձասար. երիտասարդ գրողների խորհրդակցություն (գրքի «Ձայն երիտասարդաց. գանձասարյան ղողանջներ» բաժնում զետեղված է Ա. Գաբրիելյանի բանաստեղծություններից), Ստեփանակերտ, 2008, Արցախի գրողների միության հրատ., 192 էջ։
  • Արդի հայ երիտասարդ բանաստեղծներ, Ե., Գրական էտալոն, 2011, 120 էջ։

Ա. Գաբրիելյանի գրական ստեղծագործությունները մամուլում[խմբագրել]

Ա. Գաբրիելյանի կատարած թարգմանությունները մամուլում[խմբագրել]

  • Մարի-Լուիզ Վեր, Փոքրիկ ծաղիկը, «Կանչ», 2006, թիվ 4։
  • Մարի-Լուիզ Վեր, Թի-Հուն և օձը, «Ծիծեռնակ», 2006, թիվ 9-10։
  • Անրի Պուրրա, Երեք աղբյուրի հեքիաթը, «Ծիծեռնակ», 2008, թիվ 1-2։
  • Ռուբոկո Սյո, Թանկաներ, «Գրեթերթ», 2010, թիվ 2։
  • Ռուբակո Սյո, Էրոտիկ թանկաներ, «Եղիցի Լույս», 2010, թիվ 12։
  • Ռուբակո Սյո, Էրոտիկ թանկաներ, «Գրանիշ», 2011, թիվ 1։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել]

  • 2000 - Երևանի քաղաքապետարանի և Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի կողմից արժանացել է երիտասարդ կատարողների և ստեղծագործողների Ավետիք Իսահակյանի անվան հանրապետական 7-րդ մրցույթի գրական ստեղծագործությունների 2-րդ կարգի դիպլոմի։ Նույն մրցանակաբաշխության խրախուսական մրցանակին է արժանացել 1997-ին։
  • 2006 - Երևանի պետական համալսարանի երտասարդ ստեղծագործողների մրցույթում արժանացել է առաջին մրցանակին։
  • 2006 - «Ապագան մերն է» խորագրով փառատոնի շրջանակներում անցկացված բանաստեղծությունների մրցույթում արժանացել է առաջին կարգի մրցանակի։
  • 2006 - Համազգային հայ կրթական և մշակութային միության կողմից արժանացել է «Հակոբ Կարապենց» կրթաթոշակին։
  • 2009 - Արժանացել է Պարույր Սևակի անվան մրցանակին։ [5]
  • 2009-ի «Գրեթերթ»-ի պոեզիայի մրցանակ։
  • 2010-ի «Գրեթերթ»-ի թարգմանության մրցանակ, Ռուբոկո Սյոյի էրոտիկ թանկաների թարգմանության համար։ [6]
  • 2011, Թբիլիսի - Վաժա Փշավելայի անվան երիտասարդ բանաստեղծների համակովկասյան առաջին կարգի մրցանակ։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]