Սիլվա Կապուտիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիլվա Կապուտիկյան
Կապուտիկյանի հուշատախտակը Պանթեոնում։

Սիլվա (Սիրվարդ) Կապուտիկյան Բարունակի (Հունվար 20, 1919, Երևան - Օգոստոս 25, 2006) - հայ գրող ու բանաստեղծուհի, հասարակական գործիչ։

Բովանդակություն

[խմբագրել] Կենսագրություն

Ծնվել է Երևանում, Վանից գաղթած ընտանիքում։ Սովորել և ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը։

1936 թվականին ընդունվել և 1941-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1950-ին Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները։

Կապուտիկյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Ունի ռուսերեն ավելի քան 20 ժողովածու։ ԽՍՀՄ պետական (1952), Հայաստանի պետական (1988), Նոսիդեի անվան միջազգային (Հռոմ, 1989) մրցանակներ։

13 տարեկանում գրել է իր առաջին բանաստեղծությունը, որը տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում։ Կապուտիկյանը շատ է գրել հայրենիքի, հայոց լեզվի հայ ժողովրդի ճակատագրի մասին:Նրա ամուսինը եղել էՀովհանեսՇիրազը

[խմբագրել] Գրականություն Ս. Կապուտիկյանի և նրա ստեղծագործությունների մասին

  • Սովետահայ գրականության պատմություն, երկրորդ հատոր (1941-1964, հատորում զետեղված է «Սիլվա Կապուտիկյան» գլուխը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 655 էջ։
  • Ալբերտ Արիստակեսյան, Սիլվա Կապուտիկյան, Երևան, «Սովետական գրող», 1983, 200 էջ։

[խմբագրել] Աղբյուրներ


[խմբագրել] Արտաքին հղումներ

[խմբագրել] Արտաքին հղումներ

Wikiquote-logo-en.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով