Նահապետ Քուչակ

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նահապետ Քուչակ (15-րդ դարի վերջ 16-րդ դարի սկիզբ-1592), հայ աշուղ-երգիչ։

[խմբագրել] Կենսագրություն

Նահապետ Քուչակ, Նահապետ վարպետ աշուղ Քուչակ, Չիչակ, վանեցի կամ Վանլի Քոչակ 15-րդ դարի. վերջ կամ 16-րդ դարի. սկիզբ, հավանաբար գ. Խառակոնիս (Վանի նահանգում) — 1592 թվականին, թաղվել է Խառակոնիսի Ս. Թեոդորոս եկեղեցու գերեզմանատանը, հայ առաջին աշուղ-երգիչներից: Նրա մասին եղած ժողովորդական զրույցները և «Նահապետ վարպետ» կոչումը վկայում են, որ եղել է սիրված երգիչ և աշուղ։

[խմբագրել] Ստեղծագործություններ

Նահապետ Քուչակի անունով գրավոր և բանավոր ավանդությամբ պահպանվել և առայժմ հայտնի են շուրջ մեկ տասնյակ կրոնական, բարոյախրատական և սիրային բովանդակությամբ աշուղական երգեր՝ հայերենով ու թուրքերենով, որոնցից յոթը՝ հայատառ թուրքերենով: 1880-ական թվականներից թյուրիմացաբար Նահապետ Քուչակին են վերագրվել նաև միջնադարյան հայրենները: Այդ վերագրումն սկսվել է բանասեր Ա. Տևկանցի «Հայերգ» գրքից (1882) և հետագայում դարձել է գրական ավանդույթ, որին հետևել են նաև ուրիշ բանասեր-գրականագետներ: Թեև 1920-ական թվականներին. Մ. Աբեղյանը ապացուցեց այդ վերագրման անհիմն լինելը, բայց հետագայում ևս Նահապետ Քուչակը. համարվել է միջնադարյան հայրենների հեղինակ, նրա անունով են հրատարակվել և բազմաթիվ լեզուներով թարգմանվել այդ երգերը: Այս իմաստով Նահապետ Քուչակը դարձել է պայմանական և հավաքական անուն, որով լայն շրջաններում հայտնի է հայ միշնադարյան քնարերգության այդ մեծ և հարուստ ժառանգությունը։

[խմբագրել] Օգտագործած գրականություն

Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
Wikiquote-logo-en.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝


  • Գրկ. Տևկանց Ա., Հայերգ, մեղեդիք, տաղք և եդգք, Թ., 1882
  • Չոպանյան Ա., Նահապետ Քուչակի դիվանը, Փարիզ, 1902
  • Չոպանյան Ա., Հայրեններու բուրաստանը, Փարիզ, 1940
  • Մնացականյան Ա., Հայրենների և Նահապետ Քուչակի մասին, «ՊԲՀ», 1958, N 2
  • Եգանյան Օ., Նահապետ Քուչակի հայատառ թուրքերեն տաղերը, «ԲՄ», N 5. 1960
  • Աբեղյան Մ., Երկ., հ. 2, Երևան, 1967: Tchobanian A., La roseraie d'Armenie, t. 2, P., 1923, p. 179-194.

Աղբյուր՝ Հայկական Սովետական Հանրագիտարան, Երևան, 1982թ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ
Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով