Արիստիդես Աթենացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Aristides.jpg

Արիստիդես Աթենացի, II դարի հույն քրիստոնյա հեղինակ։ Նրա «Ջատագովություն» երկը տվյալ ժանրին պատկանող մեզ հասած ամբողջական հնագույն ստեղծագործությունն է։ Գրվել է շուրջ 140թ. և հասցեագրված է Ադրիանոս Անտոնինոս Պիոս կայսեր։ Արիստիդեսի «Ջատագովությունը» լայնորեն ընթերցվում էր II-VI դդ. ընթացքում։ Մինչև 19-րդ դարի վերջերը համարվում էր կորած։ 1878թ. Վենետիկի Սուրբ Ղազարի Մխիթարյան հայրերը X դարի հայկական մի ձեռագրում հայտնաբերեցին և հրատարակեցին «Ջատագովության» հայերեն թարգմանության մի հատված։ 1889թ, Սինայի Ս. Կատարինե վանքում գտնվեց երկի ամբողջական տեքստը՝ ասորերեն թարգմանությամբ։

Հայկական ձեռագրերում Արիստիդեսի անունով կան մի ճառ և մի հատված։ Երկուսն էլ անվավեր են։

Աղբյուր[խմբագրել]

  • Եզնիկ Ծ. Վարդապետ, Հայրաբանություն, Ա, Էջմիածին, 1996։

Արտաքին հղումներ[խմբագրել]