Բարսեղ Կեսարացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բարսեղ Մեծ-ից)
Basil of Caesarea.jpg

Բարսեղ Կեսարացի կամ Բարսեղ Մեծ (հունարեն՝ Μέγας Βασίλειος կամ Βασίλειος Καισαρείας, շուրջ 330—379), ընդհանրական եկեղեցու նշանավոր հայրապետ, ընդհանրական եկեղեցու տասներկու մեծ վարդապետներից մեկը, Հայ Առաքելակն Եկեղեցու և համաքրիստոնեական սուրբ, աստվածաբան, Կապադովկիայի Կեսարիա քաղաքի արքեպիսկոպոս (370 թ-ից), եկեղեցական գործիչ և գրող: Գրիգոր Նյուսացու ավագ եղբայրը, Գրիգոր Նյուսացու և Գրիգոր Նազիանզացու հետ մեկտեղ մտնում է «երեք մեծ կապադովկիացիների» եռյակի մեջ: Նրան է վերագրվում պատկերակալի հայնագործումը և իր անունը կրող պատարագի կազմումը: Հեղինակ է մեկնությունների, դավանաբանական գործերի, ճառերի, ներբողների, քարոզների, զրույցների ու նամակների (մեզ է հասել 360-ից ավել նամակ):


[խմբագրել] Ազդեցությունը Հայ եկեղեցու վրա

Բարսեղ Կեսարացու երկերը հայերեն են թարգմանվել V դարից («Վեցօրեայք», «Պատարագամատոյցք», կանոններ, աղոթքներ): «Գիրք հարցողացը», «Պահոց» ճգնակեցական հրահանգների ժողովածուն (պարունակում է 33 ճառ) աստվածաբանության սիրված ձեռնարկներ են եղել միջնադարյան վարդապետարաններում[1]: Հայ միջնադարյան հեղինակները Բարսեղ Կեսարացու գործերը ընթերցողին առավել հասկանալի դարձնելու համար գրել են դրանց մեկնաբանություններ (հայտնի են «պատճառ» կամ «լուծմունք» անուններով): Կեսարացու ստեղծագործություններից մեջբերումներ են կատարել իրենց մեկնողական և դավանաբանական բնույթի երկերում Վարդան Արևելցին («Մեկնութիւն Արարածոց», «Կնիք հաւատոյ»), Անանիա Սանահնեցին («Հակաճառութիւն»), Վարդան Այգեկցին («Արմատ հաւատոյ») և այլն: Կեսարացու ճառերից մի քանիսը պահպանվել են միայն հայերեն թարգմանությամբ:

[խմբագրել] Ծանոթագրություններ

  1. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ 177:

[խմբագրել] Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով