Մաքսիմոս Խոստովանող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Maximus the Confessor (mosaic).jpg

Մաքսիմոս Խոստովանող (580, Կոստանդնուպոլիս662թ. օգոստոսի 13, Կողքիս), քրիստոնյա աստվածաբան, մենակյաց և փիլիսոփա։ Երկկամության` Հիսուս Քրիստոսի մեջ երկու` մարդկային և աստվածային կամքերի առկայության քրիստոսաբանական ուսմունքի ստեղծող և պաշտպան։ Պայքարել է իր ժամանակի պաշտոնական եկեղեցու կողմից դավանվող միակամության` Քրիստոսի մեջ մեկ կամքի առկայության ուսմունքի դեմ։ Հալածվել է բյուզանդական կայսրերի կողմից։ Հետագայում, երբ նրա տեսակետը գերիշխող է դարձել և բյուզանդական ու արևմտյան աշխարհում ընդունվել որպես ուղղադավան` Կաթոլիկ և հույն-ուղղափառ եկեղեցիների կողմից դասվել է սրբերի շարքը։