Կիպրիանոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Stcyprian.jpg

Կիպրիանոս Կարթագենացի (լատիներեն՝ Thascius Caecilius Cyprianus, մոտ 200 թ. Կարթագեն — 258թ. սեպտեմբերի 14) — Կարթագենի (Հյուսիսային Աֆրիկա) եպիսկոպոս, Ընդհանրական Եկեղեցու հայր: Լինելով մեծահարուստի որդի` ստացել է իր ժամանակի լավագույն կրթությունը: Դարձել է հռետոր, պերճախոսության ու փիլիսոփայության ուսուցիչ` դասավանդելով կարթագենյան դպրոցներից մեկում: Քրիստոնեություն է ընդունել 46 տարեկանում, իսկ 248 թ. օծվել Կարթագենի եպիսկոպոս: 258 թ.՝ Վալերիանոս կայսեր հալածանքների ժամանակ, մերժելով զոհ մատուցել կուռքերին՝ գլխատվել է:

Հեղինակ է աստվածաբանական մի շարք աշխատությունների եւ շուրջ 80 հովվական նամակների` գրված հալածանքի տարիներին տարբեր առիթներով: Աստվածաբանների համար մեծարժեք է հատկապես Եկեղեցու մասին Կիպրիանոսի վարդապետությունը, որն արդի եկեղեցաբանության հիմնական աղբյուրներից մեկն է:

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով