Անտոն Մեծ
| Անտոն Մեծ | |
![]() Անտոն Մեծը |
|
| Ծնունդ | 251 թ, Հերակլեապոլիս, Եգիպտոս |
|---|---|
| Վախճան | 356 թ. |
| Եկեղեցի(ներ) | Արևելյան Ուղղափառություն, Հայ Առաքելական Եկեղեցի, Ղպտի Ուղղափառ Եկեղեցի, Կաթոլիկություն, Բողոքականություն |
| Պաշտամունքի վայր(եր) | Սուրբ Անտոնի վանք, Եգիպտոս |
| Հիշատակության օր | Հունվարի 30 (Արևելյան Ուղղափառություն) Հունվարի 17 (Արևմտյան Քրիստոնեություն) |
Անտոն Մեծ (Սուրբ Անտոն) (251 – 356 թթ.), ճգնավոր-կրոնավոր, Հայ Առաքելական Եկեղեցու տոնելի սուրբ։ Գրիգոր Ա Լուսավորիչը, 302 թ-ին Կեսարիայից Մեծ Հայք գալով, ձեռնադրել և իր հետ բերել է նաև ազգությամբ հույն Անտոն և Կրոնիդես ճգնավորներին։ Անտոնը և Կրոնիդեսը գործել են Տարոնի Իննակընյան բարձունքի Գիսանեի մեհյանի տեղում Գրիգոր Ա Լուսավորչի հիմնած Մշո Սուրբ Կարապետ վանքում։ Այստեղ հաստատել են միաբանական ուխտ, վանահայր նշանակել իրենց աշակերտներից Եպիփանին, որը միաժամանակ Տարոն գավառի առաջնորդ Զենոբ Գլակի տեղապահն էր։ Անտոնը և Կրոնիդեսը շուրջ 15 տարի գործել են Մշո Սուրբ Կարապետ վանքում, ապա մոտ 40 տարի ճգնել շրջակա անտառներում։ Անտոնի գերեզմանը մատնանշվում է Մշո Սուրբ Կարապետ վանքին մերձ մի մատուռում։ Հայ եկեղեցին սուրբ Անտոնի և սուրբ Կրոնիդեսի հիշատակը նշում է Խաչվերացի 5-րդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը, տոնելի մյուս հայ ճգնավորների հետ։ Թեև չկա նրանց նվիրված առանձին շարական, բայց Յոթը խոտաճարակներին նվիրված շարականում հիշատակվում են նաև նրանք․
Սուրբ երջանիկ երկնահանդես,
Ճգնող Անտոն, Կրոնիդես․
Ի հողանիւթ ծնեալ զարմէս՝
Գերազանցեալ ի բնութենէս․․․։
Գրականություն [խմբագրել]
- Գալուստյան Շ․, Հայազգի սուրբեր, 3 հրտ․, Ե․, 1997։
Արտաքին հղումներ [խմբագրել]
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |
