Ամբրոսիոս Մեդիոլանցի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամբրոսիոս Մեդիոլանցի (լատիներեն՝ Sanctus Ambrosius; շուրջ 340թ. —397 ապրիլի 4 ) — քրիստոնյա գործիչ, ընդհանրական եկեղեցու նշանավոր հայրերից մեկը, Միլանի եպիսկոպոս, քարոզիչ և գրող, Կաթոլիկ եկեղեցու չորս մեծ հայրերից մեկը, կաթոլիկ եկեղեցու սուրբ: 374թ. դեռ նորընծա եկեղեցական, հավատացյալ ժողովրդի ցանկությամբ նշանակվել է Միլանի եպիսկոպոս: 386թ. քրիստոնյա է մկրտել Օգոստինոս Երանելիին: Գրել է քարոզներ, ճառեր, դամբանականներ, բարոյագիտական աշխատություններ և հորինել մի շարք կրոնական տաղեր, որոնք ծանոթ են «Ամբրոսյան շարականներ» անունով: