Գրիգոր Տաթևացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Հայ մանրանկարիչների ցանկ 
Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին (ձախից աջ)‎

Սուրբ Գրիգոր Տաթևացին (Հովհաննես Ոսկեբերան, Գրիգոր Աստվածաբան)(1346-1409) Հայ Առաքելական Եկեղեցու մեծահռչակ վարդապետ։ Տաթևացու գրավոր ժառանգությամբ առ այսօր ուսանում և քարոզում են Հայոց Եկեղեցու վարդապետները։ Նրա բազմաթիվ գրքերից պահպանվել են «Գիրք հարցմանցը», «Ոսկեփորիկը», «Ամառան» և «Ձմեռան» կոչվող քարոզագրքերը, բազմաթին մեկնություններ և այլ աշխատություններ, ինչպես նաև նրա նկարագրած երկու Ավետարանները։

Բովանդակություն

[խմբագրել] Կենսագրությունը

Սուրբ Գրիգոր Տաթևացին ծնվել է 1346 թվականին Սյունիք աշխարհի Վայոց ձորում։ [1] 7 տարեկանում ծնողները Գրիգորին ուսման են տալիս։ Հետագայում կրթությունը շարունակում է Տաթևի վանքում՝ աշակերտելով սուրբ վարդապետ Հովհան Որոտնեցուն։

1371 թվականին Գրիգորն իր ուսուցչի հետ ուխտագնացություն է կատարում Երուսաղեմ և այնտեղ ստանում է կուսակրոն քահանայի աստիճան, իսկ իրենց վանքը վերադառնալու ճանապարհին Որոտնեցին նրան հանձնոմ է վարդապետական գավազան։ 1380 թվականին նրանք տեղափոխվեցին Ապրակունյաց վանք։ Իսկ 1388-ին, իր ուսուցչի մահից հետո Գրիգորը դառնում է այդ վանքի առաջնորդը։ Իսկ երկու տարի անց իր մեծաթիվ աշակերտների հետ նա վերադառնում է Տաթևի վանք։

Գրիգոր Տաթևացին ապրել է խիստ պահեցող կյանքով, շարունակ կրել է մազեղեն հագուստ և պարեգոտի։ [2]

[խմբագրել] Ստեղծագործութոյւնը

Տաթևացու պատկերը Մոսկվայի Սուրբ Խաչ մայր տաճարի պատին

[խմբագրել] Աստուածաբանական

[խմբագրել] Քարոզգիրք

[խմբագրել] Մեկնութիւն

[խմբագրել] Հղումներ

  1. «Էջմիածին», 1959, դեկտ., էջ 3: Շնորհք արքեպսկ. Գալուստյան, «Հայազգի սուրբեր», 1997, էջ 127: Նորայր արք. Պողարյան, «Հայ գրողներ», Երուսաղեմ, 1971, էջ 396:
  2. Մանկական քրիստոնեական հանրագիտարան, Երևան, «Արեգ», 1998։

[խմբագրել] Արտաքին հղումներ

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝