Գրիգոր Ակոռեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Ակոռեցի
Ծնվել էանհայտ[1][2]
ԾննդավայրԱկոռի[1][2]
Վախճանվել էանհայտ[1][2]
Ազգությունհայ
Մասնագիտությունգրիչ և մանրանկարիչ

Գրիգոր Ակոռեցի ծննդյան և մահվան թվականները անհետացել են, XI դարի հայ գրիչ և մանրանկարիչ։ Ծնվել է Ակոռի գյուղում։ 1021 թվականին, երբ Վասպուրականի Սենեքերիմ թագավորը գաղթել է Սեբաստիա, Գրիգորն իր հոր՝ Անանիա քահանայի հետ տեղափոխվել է այնտեղ։ Աշակերտել է տեր Փիլիպպոսին ն նրա որդիներին՝ Ստեփանոս Գրիգոր Ակոռեց ի․ Մարկոսի Ավետարանի անվանաթերթը, 1066, «Սեբաստիայի Ավետարան» (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր № 311) սին ու Սահակին, որոնցից էլ սովորել է գրչության և նկարելու արվեստը։ 1066 թվականին ընդօրինակել ու նկարազարդել է հանրահայտ «Սեբաստիայի Ավետարան»-ը (Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր № 311)։ Գրության թվականից 100 տարի հետո այն պատկանել է Ներսես Շնորհալուն, որը նվիրել է իր եղբորորդի Գրիգոր Ապիրատին, սա էլ իր կարգին 1194 թվականին՝ Լամբրոնի և Պապեռոնի տեր Բակուրան մեծ իշխանին։ Ձեռագրում պահպանվել են Մարկոս ավետարանչի անվանաթերթը և երկու անվանաթերթ կիսախորաններ։ Ավետարանը պատկանում է XI դարի այն ձեռագրերի շարքին, որոնց բարձրարվեստ մանրանկարները սկզբնաղբյուր են հանդիսացել և խոշոր դեր կատարել կիլիկյան հայկական մանրանկարչության ձևավորման գործում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 213