Սեբաստիա
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քաղաք
|
Սեբաստիա (նաև Սվաս; թուրք.՝ Sivas, լատիներեն՝ Sebastia, Sebastea, Sebasteia, հունարեն՝ Σεβάστεια), քաղաք է Արևմտյան Հայաստանում, պատմական Փոքր Հայքի տարածքում, ներկայիս Թուրքիա: Մինչև 1915 թ. հանդիսացել է համանուն նահանգի (վիլայեթի) կենտրոնը:
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
Հիմնադրվել է մ.թ.ա. 1-ին դարում Փոքր հայքի թագավորությունում: Հետագայում գտնվել է Պոնտոսի, Հռոեմական կայսրության, Բյուզանդիայի կազմում: 1071 թ-ին Մանազկերտի ճակատամարտում կրելով պարտություն Բյուզանդիան զիջում է Սեբաստիան սելջուկ-թուրքերին: Իսկ 1408 թ-ին քաղաքը գրավվում է օսմանյան թուրքերի կողմից: Կամաց-կամաց հելենիստական ազդեցությունը թուլացավ քաղաքում:
[խմբագրել] Ազգային կազմ
Հայերը կազմում էին մեծամանություն մինչև Մեծ Եղեռնը:
[խմբագրել] Տաճարներ
Քաղաքն ուներ մեծ քանակությամբ եկեղեցիներ, այդ թվում Սուրբ Նշան, Սուրբ Անապատ, Սուրբ Սարգիս, Հրեշատակապետաց, Դերձակի վանք և այլն: Սուրբ Նշանում պահվում էին մեծ քանակությամբ հայկական հին ձեռագրեր:
[խմբագրել] Հայոց Ցեղասպանություն
Սեբաստիայի և Արևմտյան Հայաստանի ողջ բնակչությունը ենթարկվեց Համիդյան կոտորածների 1895 թ-ին և ցեղասպանության 1915—1923 թթ-ին: Դրանց հետևանքով քաղաքի ողջ հայ բնակչությունը ոչնչացվեց, իսկ հայկական դպորցները, տները և տաճարները ավերվեցին:
[խմբագրել] Հայտնի անձինք Սեբաստիայից
- Մխիթար Սեբաստացի — Մխիթարյանների միաբանության հիմնադիր
- Ուխտանես Սեբաստացի — հայ պատմիչ
- Սուրբ Բարսեղ — Սեբաստիայի և Փոքր Ասիայի եպիսկոպոս, քրիստոնեական եկեղեցիներում դասվել է սրբերի շարքը
- Հովհաննես Սեբաստացի —հայ պատմիչ
- Սեբաստացի Մուրադ — հայ-ազատագրական շարժման գործիչ, հայդուկ; Հայաստանի ազգային հերոս
- Վարդան Շահբազ - հայ ազգային հերոս (1872–1959),
- Մարտիրոս Անանիկյան - ամերիկա-հայ հայտնի գրող, քաղաքական գործիչ և լեզվաբան (1875–1924)
- Պաուլ Բեդուկյան - հայ դրամագետ, հայկական դրամագիտության առաջատար վարպետ (1912–2001),
- Սեբաստացի Մուրադ - հայ ֆիդայական նշանավոր գործիչ և հրամանատար,
- Հովասափ Սեբաստացի - հայ գրող (16-րդ դար),
- Դանիել Վարուժան - հայ նշանավոր գրող,
- Ահարոն Նորարևյան - հայ գրող,
- Սարգիս Զաբունյան - հայ նկարիչ,
- Գարեգին Ադամյան - հայ կինոռեժիսյոր և նշանավոր արվեստագետ (1908–1980),
- Վահե Վահյան - հայ գրող հրապարակախոս և հասարակական գործիչ,
- Սուրբ Աթանագին - հայ արքեպիսկոպոս,
- Պարույր Ասատուր - հայ լեզվագետ (1882–1964),
- Ռիչարդ Երանյան - հայ նշանավոր նկարիչ,
- Երվանդ Ամատունի - հայ նկարիչ (1902–1968),
- Տրդատ Նշանյան - հայ կինոդերասան և բեմադրող (1892–1962),
- Հրանտ Գլչյան - հայ կոմպոզիտոր, ջութակահար (1896–1959),
- Արտաշես Գմբեթյան - հայ կիտոդերասան (1900–1967),
- Արամ Զարդարյան - հայազգի, ամերիկյան բանվորական շարժման առաջնորդ 1876թ.
- Հարություն Կալենց - հայ նկարիչ,
- Թորգոմ Սարայդարյան - հայ վարդապետ, գրող, և կոմպոզիտոր, ծնվել է 1917-ին
- Նշան Թաղավարյան - հայ կինոդերասան,
- Զավեն Պտուկյան - հայ դրամատուրգ