Ղալտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ղալտի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի համանուն գավառում։

1914 թ.-ին ուներ 800 (100 ընտանիք) հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով և անասնապահությամբ։ Կար եկեղեցի (Ս. Սարգիս) և վարժարան։ Բնակիչները զոհվել են հայրենի գյուղում, 1915 թ.-ի Մեծ եղեռնի ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։