Ուրմիա (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը Ուրմիա քաղաքի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ուրմիա (այլ կիրառումներ)։
Քաղաք
Ուրմիա
պարս.՝ ارومیه
Դրոշ

ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԱրևմտյան Ադրբեջան
Շահրեստան Ուրմիա
Մակերես42,7 կմ²
ԲԾՄ1332 մետր
Բնակչություն736 224 մարդ (2016)[1][2]
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ0441
Պաշտոնական կայքurmia.ir
Ուրմիա (քաղաք) (Իրան)##
Ուրմիա (քաղաք) (Իրան)

Ուրմիա (պարս.՝ ارومیه, Օրումիե), քաղաք Իրանի հյուսիս-արևմուտքում, Արևմտյան Ադրբեջան օսթանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 736 224 մարդ (2016)[1][2]։

Խաղողագործության և գինեգործության կենտրոն է։ Կա շաքարի, ծխախոտի, չոր մրգերի, գորգագործական և տնայնագործական արտադրություն։ Ունի օդանավակայան, մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 736 224 մարդ, որոնք կազմում էին 225 050 տնտեսություն[3]։ Ուրմիան բնակչությամբ Արևմտյան Ադրբեջան օսթանի ամենախոշոր[4] և Իրանի տասներորդ ամենախոշոր քաղաքն է[5]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1986 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 67 605[6] 110 749[7] 300 746 357 399[5] 435 200[5] 577 307[8] 667 499[9] 736 224[3]

Բնակիչերը հիմնականում իրանական ադրբեջանցիներ են, բնակվում են նաև պարսիկներ, ասորիներ։

Հայկական Ուրմիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի Թրաբի գավառի կենտրոնը։ Հայաստանի 387 թվականի բաժանման ժամանակ միացվել է Պարսկաստանին։ Ուրմիան շարունակել է մնալ հայաբնակ, սակայն դարերի ընթացքում այնտեղ հաստատվել են ասորիներ, պարսիկներ, թաթարներ, հրեաներ։ Ուրմիան խիստ տուժել է 1791 թվականի երկրաշարժից։ 1906 թվականին Ուրմիայում բնակվել են 60, 1914 թվականին՝ 70 տուն հայ։ Նրանք զբաղվել են արհեստագործությամբ (ունեցել են սննդի և թեթև արդյունաբերության տնայնագործական բնույթի ձեռնարկություններ) ու առևտրով, ինչպես նաև այգեգործության, պարտիզպանությամբ և բրնձի մշակմամբ։ 1889-1891 թվականներին կառուցվել է հայկական եկեղեցի, որին կից գործել է գիշերօթիկ դպրոց։ Ուրմիայի հայերը սերտ կապերի մեջ էին մերձակա Գյարդուբադ, Բաբարի, Նախիջևանթափա, Իսալու, Ռահավա հայկական գյուղերի հետ։ 1926 թվականին, ի պատիվ Ռեզա Փեհլեվի շահի վերանվանվել է Ռեզայե, 1979 թվականի հեղափոխությունից հետո կրկին՝ Ուրմիա։ Վերջին տվյալներով այժմ Ուրմիայում և ամբողջ Ատրպատականում բնակվում է մոտ 2000 հայ։ Մինչև օրս պահպանվել է Ուրմիայի հողե կրկնակի բարձր պարիսպներով պատած բերդն՝ իր հոյակապ դռներով և ներսի մի քանի կառույցներով։ Քաղաքն ունի հայկական կանգուն եկեղեցի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.amar.org.ir/english
  2. 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. 3,0 3,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  4. «IRAN: West Azerbaijan» (անգլերեն). City Populations.
  5. 5,0 5,1 5,2 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). էջ 25. Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  9. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրմիա (քաղաք)» հոդվածին։