Հազրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Հազրո
թուրք.՝ Hazro
38°15′22″ հս. լ. 40°46′59″ ավ. ե. / 38.256111° հս. լ. 40.783056° աե. ե.
Երկիր Թուրքիա Թուրքիա
Ենթարկում Շրջանային կենտրոն
Իլ Դիարբեքիրի
Այլ անվանումներ Հըզրո, Խազրու
Մակերես 425 կմ²
Բնակչություն 5.277 մարդ (2008)
Ագլոմերացիա 18.798
Ժամային գոտի UTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ 412
Փոստային ինդեքսներ 21560
Պաշտոնական կայք www.hazro.gov.tr (թուրքերեն)
##Հազրո (Թուրքիա)
Red pog.png

Հազրո (Հըզրո, Խազրու), գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանի Դիարբեքիրի նահանգում, Դիարբեքիր (Ամիդ) քաղաքից մոտ 70 կմ հյուսիս-արևելք, Խաչերդում լեռան հարավային ստորոտին, այգեպատ, սառնորակ աղբյուրներով հարուստ վայրում։ Առաջին անգամ հիշատակվում է Տարոնի Ս.Հովհաննես (Եղրդուտի) վանքի 1445-ի կոնդակում, «Հըզրաւ» անվանաձևով։ XVI-XIX դդ. եղել է Թարջիլի (Թըռջըլի) քրդական իշխանության կազմում (ուշ շրջանում՝ Սիլվան գավառակի Հազրո գյուղախմբի կենտրոն)։ XX-րդ դարի սկզբին կար մոտ 400 տուն հայ բնակչություն։ Զբաղվում էին արհեստներով, առևտրով, այգեգործությամբ։ Ունեին 2 եկեղեցի՝ Սուրբ Շմավոն (Շըմշամոնիկ) և Սուրբ Աստվածածին, վերջինիս կից՝ Կ.Պոլսի Միացյալ ընկերության հիմնադրած վարժարան։ Հազրոյին մերձակա հայտնի պատմաճարտարապետական հուշարձաններ էին Այնըբրըղի, Թարջլու և Չխրի վանքերը։ Հազրոյի գյուղախմբի մոտ 30 հայաբնակ գյուղերից առավել բազմամարդ էին Ագրակը, Բաշնեղը, Դերսիլը, Հոդնովը, Ջրնոխին, Սլեմանին և Քուֆերջինը, որոնց արհեստավորներից հռչակված էին հատկապես ջուլհակները։ Հազրոն 1895-96-ի հայկական կոտորածների ժամանակ կողոպտվել է (գյուղերով հանդերձ), 1915Մեծ Եղեռնի ժամանակ ամբողջովին հայաթափվել։

Գրականություն[խմբագրել]

  • Ինճիճյան Ղ., Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, մաս 1, Ասիա, հ. 1, Վնտ., 1806։
  • Սրվանձտյանց Գ., Երկ., հ. 2, Երևան, 1982։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png