Տիգրանակերտ (մայրաքաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Տիգրանակերտ (այլ կիրառումներ) 
Քաղաք
Տիգրանակերտ
Տիգրանակերտ
37°54′39″ հս. լ. 40°34′12″ ավ. ե. / 37.910833° հս. լ. 40.57° աե. ե.
Երկիր Թուրքիա Թուրքիա
Երկրամաս Դիարբեքիրի նահանգ
Մակերես 685 կմ²
Խոսվող լեզուներ Քրդերեն, թուրքերեն, հայերեն
Ազգային կազմ քրդեր, թուրքեր, սիրիացիներ
Կրոնական կազմ իսլամ, քրիստոնեություն
##Տիգրանակերտ (մայրաքաղաք) (Թուրքիա)
Red pog.png

Տիգրանակերտ, երբեմնի հզոր քաղաք Մեծ Հայքի Աղձնիք նահանգում, պատմական Հայաստանի հինգերորդ մայրաքաղաքը։ Ենթադրաբար գտնվել է ժամանակակից Սիլվան քաղաքի մոտակայքում, Դիարբեքիր (պատմական Ամիդ) քաղաքից մոտ 60 կմ հյուսիս-արևելք, Սասնա լեռների հարավային ստորոտին։ Քաղաքը հիմնադրել է հայոց աշխարհակալ արքա Տիգրան Բ Մեծը:

Ենթադրվում է, որ Տիգրանակերտը ունեցել է մոտ 100 հազար բնակիչ։ Նրանք հիմնականում զբաղվել են արհեստագործությամբ և առևտրով։ Տիգրանակերտը եղել է նաև մշակութային խոշոր կենտրոն։ Ըստ հունա-հռոմեական աղբյուրների, հայկական թատրոնի առաջին շենքը կառուցվել է Տիգրանակերտում մ.թ.ա. 69 թվականին, սակայն շինության հետքերը մինչև օրս հայտնաբերված չեն։ Տիգրանակերտը շրջապատված էր 25 մ բարձրությամբ պարսպով, որի ներսում տեղադրված էին ախոռներ և պահեստներ, իսկ պատերի տարբեր մասերում կան հունարեն արձանագրություններ։

Տիգրան թագավորի պալատը, շրջապատված պարտեզներով, լճերով, գտնվել է միջնաբերդից դուրս։ Տիգրանակերտը նվաճվել է և մասնակիորեն ավերվել է Լուկուլլոսի մ.թ.ա. 69 թվականի արշավանքների ժամանակ։ մ.թ.ա. 55 թվականին Տիգրան Մեծի մահից հետո դադարել է Հայաստանի մայրաքաղաքը լինելուց։ Արտաշատի հետ միացած էր Արքունի Պողոտայով։

Հիմնադրում[խմբագրել]

Տիգրան Մեծը (մ.թ.ա. 95-55) դարձավ Առաջավոր Ասիայի մեծագույն մասի տիրակալը: Հայկական աշխարհակալ տերությունը նվաճումների հետևանքով կարիք ուներ նոր մայրաքաղաքի: Արտաշատն արդեն չէր կարող կատարել այդ դերը, քանզի մնացել էր տերության ծայր հյուսիսում, իսկ Անտիոքը գտնվում էր բուն հայկական հողերից դուրս և ուներ օտարազգի բնակչություն: Ահա թե ինչու նոր մայրաքաղաքի կառուցումը դարձավ օրակարգի հարց: Այն հիմնադրվեց Աղձնիք նահանգում, Տիգրիսի ձախակողմյան վտակներից մեկի ափին, որտեղ ժամանակին թագադրվել էր հայոց արքան:

Մայրաքաղաքը կառուցվեց մ.թ.ա. 70-ական թվականների ընթացքում և անվանակոչվեց Տիգրանակերտ՝ ի պատիվ հայոց հզոր արքայի: Մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան Բ-ն նվաճված երկրների քաղաքային բնակչության մեծ մասը բռնագաղթեցրեց Հայաստան: Հույն պատմիչ Ապպիանոսի վկայությամբ, միայն Կապադովկիայից Հայաստան տեղափոխվեց 300 հազար մարդ, մոտավորապես 100 հազար մարդ էլ՝ Կիլիկիայի 12 քաղաքներից: Հայաստան տեղափոխված կես միլիոնի հասնող ամբոխը բնակեցվել է Տիգրանակերտում, Արտաշատում, Արմավիրում, Երվանդաշատում, Վանում և այլ քաղաքներում:

Հույն պատմիչ Պլուտարքոսի խոսքերով Տիգրանակերտը լի էր գանձերով և աստվածներին նվիրաբերված թանկարժեք ընծաներով, քանզի մասնավոր անձինք և մեծատոհմիկները, ցանկանալով հաճոյանալ թագավորին, միմյանց հետ մրցում էին քաղաքի շենության ու ընդարձակման համար:

Aquote1.png
— ...Նա այստեղ հրավիրում է հայերից լավագույններին և սպառնում էր բռնագրավել այն ամենը, ինչ իրենց հետ Տիգրանակերտ չէին տանելու
Aquote2.png


Այսպիսով, կարճ ժամանակամիջոցում կառուցվեց մեծ ու շքեղ մի քաղաք: Քաղաքը շրջապատված է եղել 25 մետր բարձրությամբ պարիսպներով, ունեցել է անառիկ միջնաբերդ: Հետաքրքիր է, որ թագավորական պալատը կառուցվել է քաղաքից դուրս, որը շրջապատված է եղել պարտեզներով, այգիներով և որսատեղիներով: Տիգրանակերտն Արևելքի նշանավոր քաղաքներից էր, արհեստագործության, առևտրի ու մշակույթի խոշոր կենտրոն: Քաղաքն ունեցել է իր թատրոնը, որտեղ հույն դերասանները ողբերգություններ և թատերգություններ են բեմադրել:

Բացի Տիգրանակերտ մայրաքաղաքից, Տիգրանակերտ, Տիգրանավան և այլ անվանումներով քաղաքներ են հիմնադրվել նաև տերության այլ վայրերում՝ Ուտիքում, Արցախում (Տիգրանակերտ) և այլուր:

Արտաքին հղումներ[խմբագրել]