Կարս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Այս եզրի այլ գործածումների համար տես՝ Կարս (այլ կիրառումներ)
Քաղաք
Կարս
Kars
Kars Panorama.JPG
Կարսի համայնապատկերը
40°36′25″ հս. լ. 43°05′35″ ավ. ե. / 40.606944° հս. լ. 43.093056° աե. ե.
Երկիր Թուրքիա
Նահանգ Կարս
Քաղաքապետ Նեվզաթ Բոզկուշ
Բարձր. ծովի մակ-ից 1760 մ
Բնակչություն 76 992 մարդ (2007)
Խտություն 47,05 մարդ/կմ²
Հեռախոսային կոդ +90 474
Փոստային ինդեքս 36100
Ավտոմոբիլային կոդ 36
Պաշտոնական կայք հղում
##Կարս (Թուրքիա)
Red pog.png

Կարս (նաև՝ Ղարս), քաղաք Թուրքիայի Հանրապետության արևելյան մասում պատմական Արևմտյան Հայաստանում, Կարսի նահանգ մայրաքաղաքն է:

[խմբագրել] Պատմություն

Հնում Կարսը մտնում էր Այրարատ աշխարհի Վանանդ գավառի մեջ: Նրա առաջին տերերը Վանանդի նախարարներն էին: Կարսը նրանց գլխավոր բերդն ու նստավայրն էր: 928 թվականին Կարսը դարձավ Հայաստանի մայրաքաղաք: 961 թվականին մայրաքաղաքը տեղափոխվեց Անի, իսկ Կարսը մնաց Բագրատունիների կրտսեր ճյուղի` Կարսի կամ Վանանդի ֆեոդալական թագավորության մայրաքաղաքը: 9-րդ դարից մինչև 13-րդ դարի մոնղոլական արշավանքները, Կարսը զգալիորեն առաջադիմեց: Այդ ժամանակներում է կառուցվել հայտնի անառիկ բերդը:

Կարսը, ինչպես և Հայաստանի միջնադարյան շատ քաղաքներ, սկզբում բերդ է եղել, և հայ պատմիչներն այն հենց այդպես էլ ներկայացնում են` «Բերդ Կարուց»: 9—13-րդ դարերում բերդի շուրջն էլ ծավալվել է քաղաքը, իսկ այն վերածվել է միջնաբերդի: Հետագայում, պարսկա–թուրքական տիրապետության մռայլ ժամանակներում, Կարսի հայկական բերդը, որը գտնվում է քաղաքի արևելյան մասում, շարքից դուրս է եկել: Սակայն թուրքերը, հաշվի առնելով Կարսի սահմանամերձ լինելը, այն պարբերաբար ամրացրել են պաշտպանական նոր կառույցներով: Ամրակայվող աշխատանքները շարունակվել են այն աստիճանի, որ Կարսը, որպես ամրություն, 19-րդ դարի կեսերին համարվում էր աշխարհում հռչակ ունեցող բերդ:

[խմբագրել] Քույր քաղաքներ

Կարսի քույր քաղաքներն են[1].

[խմբագրել] Ծանոթագրություններ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով