Ադրիանապոլսի պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրիանապոլսի պայմանագիր
Ռուսաստանի և Թուրքիայի Ադրիանապոլսի խաղաղության պայմանագիրը

Մոսկվան հաղթակամար Սանկտ Պետերբուրգում, կանգնեցված 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմի հաղթանակի պատվին
Պայմանագրի տիպ խաղաղության պայմանագիր
Ստորագրվել է
— վայր
1829 թ. սեպտեմբերի 14 (2)
Ադրիանապոլիս
Ստորագրել են Ալեքսեյ Օրլով, Ֆյոդոր Պալեն (Ռուսաստան) և Մեհմեդ Սադըկ Էֆենդի, Աբդուլ Կադր Բեյ (Օսմանյան կայսրություն)
Կողմեր Ռուսաստան Ռուսաստան

Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն

Վիքիդարան պարունակում է տեքստը.
ru:Андрианопольский мирный договор (1829)

Ադրիանապոլսի պայմանագիր, կնքվել է 1829 թվականի սեպտեմբերի 2-ին, 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո։ Համաձայն պայմանագրի՝

Բաղկացած է 16 հոդվածից և մեկ առանձին ակտից։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով Ռուսաստանին անցան Դանուբի գետաբերանն իր կղզիներով, Սև ծովի կովկասյան ափերը՝ Կուբանի գետաբերանից մինչև Աջարիայի հյուսիսը՝ Անապա և Փոթի նավահանգիստներով, Ախալցխայի փաշայությունը՝ Ախալքալաք և Ախալցխա բերդերով։ Ռուսահպատակներին իրավունք վերապահվեց ազատ առևտուր անել Թարքիայում, ռուսական և օտարերկրյա առևտրական նավերին թույլատրվեց անարգել անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Թուրքիան պարտավորվեց 1,5 տարում վճարել 1,5 միլիոն հոլանդ, գուլդեն ռազմատուգանք, ճանաչեց Հունաստանի, Մոլդավիայի, Վալախիայի ու Սերբիայի ինքնավարությունը։

13-րդ հոդվածով սահմանվեց փոխադարձ գաղթի իրավունք։ Թուրքահպատակ հայերը կարող էին 18 ամսվա ընթացքում, իրենց շարժական գույքով, տեղափոխվել Ռուսաստան։ 1829–1830 թվականներին շուրջ 75-80 հազար հայ Էրզրումից (Կարին), Կարսից, Բայազետից գաղթեց Հարավային Կովկաս։ Թուրքիան ճանաչեց Վրաստանի, Իմերեթի, Մեգրելիայի ու Գուրիայի, ինչպես և 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Երևանի և Նախիջևանի խանությունների միացումը ռուսական կայսրությանը։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիրը ամրապնդեց Ռուսաստանի տնտեսական–քաղաքական դիրքը Բալկաններում, Սև ծովի ու նեղուցների վրա և Հարավային Կովկասում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 11-րդ դասարանի հայոց պատմության դասագիրք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրիանապոլսի պայմանագիր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 92