Հովհաննես Զարդարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հովհաննես Մկրտիչի Զարդարյան (հունվարի 8, 1918, Կարս - հուլիսի 21,1992, Երևան) ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1963), ԽՍՀՄ Արվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1958), ԽՍՀՄ Արվեստի ակադեմիայի իսկական անդամ (1988), պրոֆեսոր:

Բովանդակություն

Վաղ կյանքը [խմբագրել]

Հ.Զարդարյան-Գևորգ Էմին-Գ.Գյուրզադյան. 1958. Ամբերդ

Հովհաննես Զարդարյանը ծնվել է 1918 թվականի հունվարի 8-ին Կարսում, արհեստավորի ընտանիքում:

Ցեղասպանության ժամանակ, Զարդարյանները տեղափոխվում են Արմավիր, հետո Կրասնոդար և միայն 1920 թվականին հիմնավորվում Թիֆլիսում: Այստեղ է սկսում իր գեղարվեստական կրթությունը Հովհաննես Զարդարյանը:

1933 թվականին տասնհինգ տարեկում Զարդարյանը, թողնելով ուսումը Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիայում, մեկնում է Երևան ուր շարունակում է ուսումը գեղարվեստի ուսումնարանում հայ դասական նկարիչներ Սեդրակ Առաքելյանի և Վահրամ Գայֆեջյանի մոտ:

Վաղ ստեղծագործությունը [խմբագրել]

1937 թվականին Զարդարյանն ընդունվում է Լենինգրադի Գեղարվեստի Ակադեմիա: 1941 թվականին Երևան վերադառնալիս նա արդեն իսկ հայտնի էր, որպես երիտասարդ տաղանդավոր նկարիչ: Առաջին ետպատերազմյան տարիների ընթացքում Զարդարյանը ստեղծում է “Նախաշավիղ. Խաչատուր Աբովյան”, “Սևանգէսի շինարարների հաղթանակը”, “Կոմիտաս” կոմպոզիցիոն կտավները: 1956-1958 թվականներից Զարդարյանը սկսում է մասնակցել միջազգային ցուցահանդեսներին՝ Պրագա, Հնդկաստան, Վենետիկյան բիենալեներ: Բրյուսելում կայացած Համաշխարհային ցուցահանդեսին “Գարուն” կտավն արժանանում է Մեծ Արծաթյա Մեդալի:

Ոճական նոր շրջան [խմբագրել]

Հ.Զարդարյան. 1960. Բյուրական
Հ.Զարդարյան-Գ.Գյուրզադյան. 1981. Բյուրական

Առավել հայտնի ստեղծագործությունները [խմբագրել]

Ձգտում,Գարուն

Հրապարակումներ [խմբագրել]

Արտաքին հղումներ [խմբագրել]

  • И. И. Цырлин. Оганес Мкртичевич Зардарян. Советский Художник. Москва,1960. 44 стр., 1 цв. илл., 1 фотогр. С. 1, I. 1961. А 09471.
  • А. Каменский. О. Зардарян. Альбом. Советский Художник. Москва,1970. 12 стр., 11 цв. илл. А09017 17-239. Т. 3700. 3. 899 8-2-3. 70-7544 стр,. 17 цв. илл., 1 фотогр.
  • Boris Zurabov. Hovhannes Zardarian. Moscow, 1993. 64 pages, 62 colour illustrations, 8 photographs. ISBN 5-269-00381-3. Copyright. Galart Publishers, Moscow, 1993.
  • Hovhannes Zardarian. Calendar 2008. “Seasons”. Yerevan. 2007. Printinfo Art Books - L’Association Zart. 30 pages, 14 colour illustrations, 1 photograph. ISBN 9993048429. (Stroke code) 9789993048428. Copyright 2007, Anahit Zardaryan, Mkrtich Zardaryan
  • Martin Mikaelyan. Hovhannes Zardarian. “4 Themes”. Yerevan, 2008.88 pages, 56 colour illustrations, 7 photographs.Printinfo Art Books. ISBN 9939531222. (Stroke code)9789939531229. Copyright 2008, Anahit Zardaryan,MkrtichZardaryan