Խոզաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ

Խոզաթ
Վարչական տարածք Արևմտյան Հայաստան
Երկրամաս Խոզաթի գավառակ
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 10584 մարդ (1915)
Ազգային կազմ Հայեր, քրդեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմ Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտի UTC+3

Խոզաթ, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Դերսիմ լեռնաստանում։ 1915 թվականին ուներ շուրջ 8640 (մոտ 864 տուն) հայ և 1944 (324 տուն) քուրդ բնակիչ։ Զբաղվում էին արհեստներով, այգեմշակությամբ, մասամբ՝ առևտրով։ Հայ բնակիչները տեղահանվել և մեծ մասամբ բնաջնջվել են 1915 թվականին։ Տեղացի քրդերին հաջողվել է կոտորածից փրկել սակավաթիվ հայերի։ Խոզաթի քրդերը տեղահանվել են 1938 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png