Բաղեշ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաղեշ կամ Բիթլիս - քաղաք Մեծ Հայքի Աղձնիք նահանգում։ Համապատասխանում է Աղձնիք նահանգի Սալնոձոր գավառի գլխավոր բերդին, որը հսկել է Հայկական Տավրոսի ամենամատչելի բնական լեռնանցքը՝ Չորա պահակը։ Տեղական ավանդազրույցը բերդի հիմնադրումը վերագրում է Ալեքսանդր Մակեդոնացուն։ Իբրև Ալեքսանդր Մակեդոնացիին, որ արշավել էր Հայաստան, գնահատելով այս լեռնանքի ռազմական դիրքը, իր Լիս զորալորին հրամայել է այստեղ կառուցել բերդ։ Նորակերտ բերդն իբր այնքան անառիկ է եղել, որ Ալեքսանդրը վերադարձին այն չի կարողացել գրավել։ Իսկ երբ բերդի բանալիները կամովին հանձնել են Ալեքսանդրին՝ նա բերդըն անվանել է Չար Լիս կամ պարսկերեն թարգմանությամբ՝ Բեդ Լիս (որտեղից Բիթլիս)։ VIIդ.վերջից արաբակն նվաճողների կայազորները հաստատվել են Բիթլիսում՝ այն դարձնելով Աղձնիքի տիրակալ Ջուրարինների ամիրայական տոհմի նստավայրը։ Մերձակա վայրերի նկատմամբ իշխող դիրք ունենալու և առևտրական ճանապարհների հանգույցում գտնվելու շնորհիվ վաճառաշահ Բիթլիսը ապրել է վերելք։ Xդ. վերջին Բիթլիսը գտնվում էր Մրվանյան քուրդ տոհմի ձեռքում։ Իսկ XI-XIXդդ. նրան տիրել են ռուզամներ կոչվող քրդերը։ Բիթլիսը եղել է ցեղապետների նստավայրը։ Միջնադարյան կռիվների, մշտատև բռնությունների, հարկահանությունների, ազգային ու կրոնական խտրականության հետևանքով հետզհետե նվազել է Բիթլիսի բնակչության, մասնավորաբար հայերի թիվը։ XIXդ. վերջին Բիթլիսի բնակչությունը կազմում էր 30000, մեկ երրորդը հայ։ XXդ. սկզբին հայերն ունեին 5 արական և 3 օրիորդաց դպրոց։ Երիտթուրքերի կառավարությունը 1915–ին Բիթլիսի հայությունը ևս բնաջնջման և աքսորի ենթարկվեց։ Այժմ Բիթլիսը Թուրքիայի ծխախոտի ու կաշվի արտադրության կենտրոն է։