Բերկրի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բերկրի՝ քաղաք Վասպուրական նահանգի Առբերանի գավառում։ Գնունիների նախարարական տիրույթն էր։
Այժմ՝ գյուղաքաղաք Թուրքիայի Վան նահանգում, Վան քաղաքից 75 կմ. հյուսիս-արևելք, Բերկրի գետի ափին: 1930-ական թվականներին վերանվանված է թուրքական կառավարության կողմից, այժմյան անունն է Մուրադիե։
XX դարի սկզբում ուներ 2100 հայ բնակիչ։ Հայերի մեծ մասը զոհվեցին Մեծ Եղեռնի տարիներին, սակավաթիվ փրկվածները ապաստան գտան զանազան երկրներում։
Բերկրիում է գտնվում Սուրբ Ստեփանոս վանքը (պահպանվել է կիսավեր վիճակում)։