Մամախաթուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մամախաթունը (13-րդ դար) եղել է Արցախի արքայադուստրը՝ Հասան-Ջալալի և Մամքանի դուստրը։ Մամախաթունը ամուսնացել է խոշոր վաճառական պատրոն Ումեկի հետ, որը ծնունդով մանազկերտցի էր, Հասան-Ջալալին փեսայանալիս բնավում էր Տփղիսում և մեծ անուն ուներ Վրաց արքունիքում։ Պատրոն Ումեկի և Մամախաթունի որդին Վախթանգը դպրություն և գիտություն սիրող ազնվական է եղել՝ սերտ բարեկամությամբ կապված ժամանակի հայ մշակույթի խոշոր գործիչ Հավհաննես Երցնկացու հետ։ Գանձասարում պահպանվել է 1280 թ. ի որդու հետ այստեղ այցելած Մամախաթունի արձանագրությունը։


Օգտագործված աղբյուրներ

  • Բագրատ Ուլուբաբյան, Գանձասար, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1981.

Ծանոթագրություններ և նշումներ