Մանազկերտի ճակատամարտ
| Մանազկերտի ճակատամարտ | |||||||
|---|---|---|---|---|---|---|---|
| Բյուզանդա-սելջուկյան պատերազմներ | |||||||
|
|||||||
|
|||||||
| Հակառակորդներ | |||||||
Մասնակցում էին նաև հայեր, վրացիներ, ֆրանկներ, նորմաններ, բուլղարներ, պեչենենգներ և կումաններ |
պեչենենգներ և կումաններ[նշումներ 1] |
||||||
| Հրամանատարներ | |||||||
| Կողմերի ուժեր | |||||||
| 150 000 | 150 000 | ||||||
| Կորուստներ | |||||||
| մոտ 85,000 | մոտ 30,000
|
||||||
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մանազկերտի ճակատամարտ 1071, վճռական ընդհարում սելջուկ-թուրքերի և բյուզանդական զորքերի միջև, Մանազկերտի մոտ, օգոստոսի 19-ին։ Բյուզանդիան, XIդ. աստիճանաբար ոչնչացնելով հայկական պետական միավորումները, լուծարքի էր ենթարկել հայկական ռազմական ուժերը, որով հնարավորություն էր ընձեռել սելջուկ-թուրքական հորդաներին ներխուժելու Հայաստան և Բյուզանդիայի սահմանամերձ երկրամասեր։ 1070-ին սելջուկները գրավել են Մանազկերտը։ 1071-ի գարնանը Բյուզանդիայի կայսր Ռոմանոս IV հետ է գրավել Մանազկերտը։ Այնուհետև սելջուկ-թուրքական բանակը հարձակվել է բյուզանդական զորքի վրա։ Ճակատամարտի թեժ պահին բյուզանդական բանակի կազմում եղած վարձկան ուժերն ու պեչենեգներն անցել են իրենց ցեղակից թուրքերի կողմը, բյուզանդացի զինվորները խուճապահար լքել են ճակատը և վերադարձել ճամբար։ Շարունակել են քաջաբար մարտնչել բյուզանդական բանակի կազմում գտնվող հայկական զորամասերը։ Սակայն Բյուզանդիայի կայսեր վիրավորվելուց ու գերեվարվելուց հետո ճակատամարտն ավարտվել է սելջուկների հաղթանակով։ Կայսեր և սելջուկյան սուլթանի միջև կնքվել է հաշտություն, որով կայսրությունը սելջուկներին է զիջել Մանազկերտը, պարտավորել է վճարել տարեկան հարկ։
[խմբագրել] Նշումներ
- ↑ Պեչենենգներն ու կումաններն անցան սելջուկների կողմը