Ադրիանապոլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ադրիանապոլիս
հուն.՝ Αδριανούπολη
BulgarianChurch.jpg
Բուլղարական եկեղեցի
41°40′41″ հս. լ. 26°33′34″ ավ. ե. / 41.678056° հս. լ. 26.559444° աե. ե.
Երկիր Թուրքիա Թուրքիա
Քաղաքապետ Hamdi Sedefçi
Այլ անվանումներ Էդիրնե
ԲԾՄ 41 մ
Բնակչություն 138.793 մարդ (2010)
Ժամային գոտի UTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ +284
Փոստային ինդեքսներ 2200
Ավտոմոբիլային կոդ 22
Պաշտոնական կայք www.edirne.bel.tr (թուրքերեն)
##Ադրիանապոլիս (Թուրքիա)
Red pog.png

Ադրիանապոլիս կամ Ադրիանուպոլիս (բուլղ.՝ Одрин; հուն.՝ Αδριανούπολη Ադրիանուպոլի), քաղաք Բալկանյան թերակղզում՝ Հունաստանի, Բուլղարիայի և Թուրքիայի սահմանին։ Բնակչությունը՝ մոտ 138.000։

Պատմություն[խմբագրել]

Քաղաքը հիմնադրվել է հռոմեական Հադրիանոս կայսեր կողմից։ 378 թ.-ի օգոստոսի 9-ին հռոմեական ուժերը Վաղես կայսեր գլխավորությամբ մարտի բռնվեցին գոթերի հետ։ Ճակատամարտում հռոմեացիները կրեցին ջախջախիչ պարտություն, իսկ կայսրը զոհվեց մարտի դաշտում։ 1205 թ.-ի ապրիլի 14-ին խաչակիրների և բուլղարների միջև տեղի ունեցավ ճակատամարտ, որտեղ խաչակիրները ջախջախվեցին։ 1362 թ.-ին քաղաքը գրավվեց թուրք-օսմանների կողմից։ 1365 - 1453 թթ.-ին եղել է Օսմանյան կայսրության մայրաքաղաքը։ Ռուս-թուրքական պատերազմների հետևանքով 1829 և 1878 թթ.-ին գրավվել է ռուսական բանակի կողմից։

Ադրիանապոլիս քաղաքում է կնքվել Ադրիանապոլսի հաշտության պայմանագիրը (1829 թ.)։

Բալկանյան առաջին պատերազմի հետևանքով в 1913 թ.-ին քաղաքը զբաղեցվեց բուլղարական բանակի կողմից, իսկ ըստ Լոնդոնի պայմանագրի քաղաքն անցավ Բուլղարիային։ Սակայն Բալկանյան երկրորդ պատերազմի հետևանքով քաղաքը դարձյալ զբաղեցվեց Օսմանյան կայսրության կողմից։ Ըստ Սևրի պայմանագրի քաղաքն անցնելու էր Հունաստանին։ Հունական զորքերը 1920 - 1922 թթ.-ին զբաղեցրել էին քաղաքը, սակայն ըստ Լոզանի պայմանագրի քաղաքը վերադարձվեց Թուրքիային։

Ազգային կազմ[խմբագրել]

Բյուզանդական կայսրության օրոք քաղաքն ունեցել է հունական, բուլղարական և հայկական խառը բնակչություն։ Չնայած Օսմանյան կայսրության երկարատև կառավարման, քաղաքում մուսուլմանները՝ հատկապես թուրքերը երբեք մեծամասնություն չեն կազմել։ 20-րդ դարի սկզբին քաղաքի բնակչության հարաբերական մեծամասնություն կազմել են հույները՝ 27,5%։

Օրինակ ըստ 1905 թ.-ի տվյալների, քաղաքի 80-հազարանոց բնակիչներից՝

  • 36 հազարը քրիստոնյա էին (45%), այդ թվում՝
  • 30 հազար մուսուլման (37.5%), այդ թվում՝
    • 10 հազար թուրք
    • 20 հազար այլ մուսուլմաններ
  • 12 հազար հուդայական (15%)
  • 2 հազար այլ

Քաղաքի քրիստոնյա և հրեա բնակչության մեծ մասը լքեց քաղաքը 1923 թ.-ին։ Ներկայումս քաղաքի բնակչության 95%-ը թուրք է, իսկ մնացածը մուսուլման գնչու։