Գոթեր
Գոթեր (գոթ. 𐌲𐌿𐍄𐌰𐌽𐍃, Gutans, լատ.՝ Gothi, Got(h)ones, հին հուն.՝ Γότθοι), գերմանական ցեղեր 2-9-րդ դարերում: Մինչև 8-րդ դարը Եվրոպայում խաղացել են մեծ դեր: Գոթերը հավանաբար ունեցել են սկանդինավյան ծագում և խոսել են արևելագերմանական լեզու գոթերենով (որի համար Ուլֆիլա եպիսկոպոսը IV-րդ դարում ստեղծեց այբուբեն): Առաջին դարերում գոթերը գաղթելով Շվեդիայից հասան Սև ծով և Դանուբ գետ` մոտենալով Հռոմեական կայսրության սահմաններին: Հետագայում գոթերը կիսվեցին երկու ճյուղի` վեստգոթեր կամ արևմտյան գոթեր և օստգոթեր կամ արևելյան գոթեր: Հետագայում դրանցից օստգոթերը Ապենինյան թերակղզում, իսկ վեստգոթերը` Պիենեյան թերակղզում ստեղծեցին իրենց թագավորությունները: Գոթերը դավանում էին արիոսականություն: Գոթական ցեղերի արշավանքները Հռոմեական կայսրություն ունեցան մեծ դերակատարություն կայսրության կործանման պատմության մեջ:
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գոթեր կատեգորիայում։ |