Օստգոթեր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օստգոթեր (լատ.՝ Ostrogothi կամ Austrogothi) գերմանական գոթական ցեղերի արևելյան ճյուղը (մյուսը` վեստգոթեր): Օստգոթերը 3-րդ դարում ստեղծեցին լայնածավալ կայսրություն, որը տարածվում էր Սև ծովից հյուսիս: Իսկ 5-րդ դարի վերջում Թեոդորիք Մեծի գլխավորությամբ օստգոթերը ստեղծեցին թագավորություն Իտալիայում: Սկիզբ առած պատերազմը բյուզանդացիների և օստգոթերի միջև ավարտվեց վերջիններիս պարտությամբ: Օստգոթերի մնացորդները հետագայում ձուլվեցին լանգոբարդներին: