Ռուս-թուրքական պատերազմներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսաստան Ռուս-թուրքական պատերազմներ Օսմանյան կայսրություն

Ռուս-թուրքական պատերազմներ (ռուս.՝ Русско-турецкие войны, թուրքերեն՝ Osmanlı-Rus Savaşları), XVII-XIX դարերում Ռուսական և Օսմանյան կայսրությունների միջև տեղի ունեցած մի շարք ռազմական հակամարտություններ:

Բովանդակություն

Ռուս-թուրքական պատերազմ (1568-1570) [խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ռուս-թուրքական պատերազմ (1568-1570)

Ռուս-թուրքական պատերազմ (1676-1681) [խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ռուս-թուրքական պատերազմ (1676-1681)

Ռուս-թուրքական պատերազմ (1686-1700) [խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ռուս-թուրքական պատերազմ (1686-1700)

Ռուս-թուրքական պատերազմ (1710-1713) [խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ռուս-թուրքական պատերազմ (1710-1713)

Ռուս-թուրքական պատերազմ (1735-1739) [խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ռուս-թուրքական պատերազմ (1735-1739)

Ռուս-թուրքական պատերազմ (1768-1774) [խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ռուս-թուրքական պատերազմ (1768-1774)

Ռուս-թուրքական պատերազմ (1768-1774) [խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ռուս-թուրքական պատերազմ (1787-1792)

Ռուս-թուրքական պատերազմ (1806-1812) [խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ռուս-թուրքական պատերազմ (1806-1812)

Ռուս-թուրքական պատերազմ (1828-1829) [խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ռուս-թուրքական պատերազմ (1828-1829)

Ղրիմյան պատերազմ [խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ղրիմյան պատերազմ

1877թ. ապրիլի 12-ին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Թուրքիային: Ռազմական գործողությունները ընթանում էին և Բալկաններում, և Կովկասում: Բալկաններում թուրքական 160.000-անոց բանակի դեմ ռուսները հանել էին 185.000 զինվոր` ցարի եղբայր Նիկոլայ Ռոմանովի հրամանատարությամբ: 1878 թ. հունվարի 4-ին ռուսները մտան Սոֆիա, ապա գրավեցին Պլովդին ու Ադրիանապոլիսը ու մոտեցան Կ.Պոլսին: Կովկասյան ռազմաճակատում ռուսական 70.000-անոց բանակը ցարի մյուս եղբայր Միխայիլ Ռոմանովի հրամանատարությամբ կռվում էին թուրքական 55.000-անոց բանակի դեմ: 52.000-անոց Կովկասյան կորպուսը զեկավարում էր հայազգի գեներալ Լորիս Մելիքովը: Ռուսները հաղթանակ էին տանում(Կովկասյան ռազմաճակատում)` գրավելով Բայազետը, Դիադինը, Ղարաքիլիսան, Ալաշկերտը և Արդահանը: Մայիսի 20-ին ռուսները պաշարում են Կարսը, սակայն անհաջողության են մատնվում: Թուրքերը փորձում են հետ գրավել Բայազետը և պաշարում են այն: Տեղի կայազորը դիմում է ինքնապաշտպանության և փորձում իրենց պաշարման մասին տեղեկացնել գեներալ Տեր-Ղուկասովին, սակայն թուրքերը որսում են նամակատարներին և սպանում: Միայն նրանցից մեկին` Սամսոն Տեր-Պողոսյանին է հաջողվում իմաց տալ ռուսական զորքերին պաշարման մասին: Պատմական այս դրվագը իր գեղարվեստական արտացոլումն է գտել Րաֆֆու <<Խենթը>> պատմավեպում: Ռուսները առաջանում են դեպի Կարս ու Էրզրում: 1877 թ. կրկին պաշարում է Կարսը և հետ գրավում այն: 1878 թ. փետրվարին գրավում են նաև Էրզրումը: 1878 թ. փետրվարի 19-ին Կ.Պոլսի մերձակա Սան-Ստեֆանո ծովափնյա ավանում կնքվում է հաշտության պայմանագիր, ըստ որի` Բալկանյան երկրները ստանում են անկախություն և ինքնավարություն: Ռուսների է անցնում Բեսարաբիան, իսկ Կովկասում` Կարսը, Արդահանը, Բաթումը, Բայազետը և Ալաշկերտը: Թուրքերը պարտավորվում են վճարել 310 մլն. ռուբլու ռազմատուգանք: Պայմանագրի 16-րդ կետը վերաբերվում էր արևմտահայությանը: Նշվում էր, որ հաշվի առնելով ռուսական զորքերի դուրսբերումը Հայաստանից կարող է առիթ տալ բախումների` Բարձր Դուռը պարտավորվում էր անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի բարենորոգումներ: 25-րդ հոդվածում նշվում էր, որ Ռուսաստանը զորքերը դուրս կբերի գրաված տարածքներից միայն այն ժամանակ, երբ Բարձր Դուռը 6 ամսվա ընթացքում կիրականացներ այդ բարենորոգումները: Եվրոպական պետությունները` Անգլիան և Ավստրո-Հունգարիան չհաշտվեցին Բալկաններում և Կովկասում ռուսական ազդեցության ուժեղացման հետ և ստիպեցին Բեռլինում հրավիրել միջազգային կոնգրես` պայմանագիրը վերանայելու համար: Բեռլինի կոնգրեսը տեղի ունեցավ 1878 թ. հունիսին: Մասնակից երկրներն էին Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, Իտալիան, որոնք պաշտպանում էին Թուրքիային` ընդդեմ Ռուսաստանի: 16-րդ կետը կոնգրեսում դարձավ 61-րդը: <<Բարձրագույն Դուռը>> պարտավորվում է առանց հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարենորոգումներ և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից և քրդերից: Թուրքիան տերություններին կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք էր առել այդ նպատակներն իրականացնելու համար: Իսկ տերությունները կհսկեն կիրառմանը: Հայկական պատվիրակությունը Մկրտիչ Խրիմյանի զեկավարությամբ թույլ չտվեցին մասնակցել հայկական հարցի քննարկմանը:

Պատերազմները և դրանց արդյունքները [խմբագրել]

Տարիներ Անվանում Արդյունք
1 1568-1570 Ռուս-թուրքական պատերազմ Ռուսաստան Ռուսաստանի հաղթանակ
2 1676-1681 Ռուս-թուրքական պատերազմ Ռուսաստան/Թուրքիա Ոչ ոքի
3 1686-1700 Ազովյան պատերազմ Ռուսաստան Ռուսաստանի հաղթանակ
4 1710-1711(13) Պրուտի արշավանք Թուրքիա Թուրքիայի հաղթանակ
5 1735-1739 Ռուս-թուրքական պատերազմ Ռուսաստան Ռուսաստանի հաղթանակ
6 1768-1774 Ռուս-թուրքական պատերազմ Ռուսաստան Ռուսաստանի հաղթանակ
7 1787-1792 Ռուս-թուրքական պատերազմ Ռուսաստան Ռուսաստանի հաղթանակ
8 1806-1812 Ռուս-թուրքական պատերազմ Ռուսաստան Ռուսաստանի հաղթանակ
9 1821-1830 Հունական հեղափոխություն Ռուսաստան Ռուսաստանի հաղթանակ
10 1828-1829 Ռուս-թուրքական պատերազմ ՌուսաստանՌուսաստանի հաղթանակ
11 1853-1856 Ղրիմյան պատերազմ Թուրքիա Թուրքիայի հաղթանակ
12 1877-1878 Ռուս-թուրքական պատերազմ Ռուսաստան Ռուսաստանի հաղթանակ
13 1914-1918 Կովկասյան ճակատ (IՀՊ) Ռուսաստան/Թուրքիա Անորոշ

Տես նաև [խմբագրել]

Արտաքին հղումներ [խմբագրել]