Թորոս Ռոսլին
Թորոս Ռոսլին, XIII դարի 2-րդ կեսի հայ կիլիկյան դպրոցի մանրանկարիչ և գրիչ։ Ստեղծագործել է Հռոմկլայում և արվեստագետների կողմից անվանվել է «Վերածնության Նախակարապետ», «Զարդանկարի վիրտուոզ»։
Կյանքն ու գործունեությունը [խմբագրել]
Թորոս Ռոսլինի ստեղծագործությունը Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի բարձրագույն արտահայտություններից է: 1256-1268 թվականներին Թորոս Ռոսլինի ծաղկած մեզ հայտնի 7 ձեռագրերն են: XII դարի վերջում և XIII դարում Կիլիկիայում ստեղծվում են մշակույթի վերերլքի նպաստավոր թեմաներն ստանում են նոր մեկնաբանություն ստեղծվում է հայ մանրանկարչության բարձրակերտը նշանավորող գրքարվեստ, որի ամենացայտուն արտահայտություն Թորոս Ռոսլինի ստեղծագործությունն է։ Աշխատել է Հռոմկլայի գրչատանը «Զեյթունի Ավետարանը» կիլիկյան վաղ ձեռագրերի նման ճոխ զարդարված է խորաններով, լուսանցազարդերով և 4 ավետարանիչների պատկերները։ Այն հավանաբար պատկերազարդել է մոտ 20-25 տարեկան հասակում:1256 թվականին, արդեն ինքնուրույն վարպետ էր և ուներ օգնականներ։ Հետագայում հիշատակված իր ուսուցիչները հավանաբար Հռոմկլայում աշխատող նրա ավագ ժամանակակիցները եղել են Կոստանդին կաթողիկոսը կամ նրա մերձավորները։ Որ Թորոս Ռոսլինը կապված է եղել պալատական բարձր շրջանների հետ, վկայում են Կիլիկիայի թագավոր Լևոն III-ի երկու դիմանկարները։ Առաջիը նրան պատկերում է պատանի, երբ թագաժառանգ էր, մյուսը Կեռան թագուհու հետ հարսանյաց հանդեսին: Շարունակելով Հռոմկլայի գրչատանը աշխատող ավագ ժամանակակիցների ավանդները` Թորոս Ռոսլինը զարդապատկերային առաձին դրվագներ ներդաշնակել է հյուսվածքային բարդ հորինվածքներում, որոնք աչքի են ընկնում գծանկարի հստակությամբ և ավարտվածությամբ։ Թորոս Ռոսլին ձեռագրեր է նկարազարդել Հայոց կաթողիկոսի և Հեթումյան թագավորների համար
Պատկերասրահ [խմբագրել]
-
[[Մարկոսի ավետարան]]ի սկզբնաթերթը, Զեյթունի Ավետարան, 1256թ (MS No. 10450)
-
Հովհաննես Մկրտիչ, Մալաթիայի Ավետարան, 1268 (MS No. 10675)