Սրբուհի Տյուսաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրբուհի Տյուսաբը

Սրբուհի Տյուսաբ (Սրբուհի Վահանյան) (1841-1901), արևմտահայ գրող, բանաստեղծ, հրապարակախոս և հասարակական-մանկավարժական գործիչ: Հայ առաջին վիպասանուհի:

Կյանքը [խմբագրել]

Ծնվել է 1841 թվականին Կոստանդնուպոլսի Միջագյուղ (Օրթագյուղ, Օրթաքյոյ) թաղամասում: 1869 կամ 1870-ական թվականներին Սրբուհին ամուսնանում է իր իսկ խոսքերով ասած ,ամուսիններուն լավագույնը» ֆրանսիացի երաժիշտ Պոլ Տյուսաբի հետ, որը ժամանակագրի կողմից հիշվում է որպես բեյ, այնուհետև` փաշա տիտղոսով: 1901 թ. հունվարի 3 (16)-ին Սրբուհի Տյուսաբը մահանում է քաղցկեղից, որի աճյունն ամփոփվում է Շիշլիի Լատինաց գերեզմանատանը` դստեր կողքին: Հարազատների կողմից նրա շիրմին կանգնեցվում է համեստ մի հուշարձան ֆրանսերեն տապանագրով. «Հրաշալի կնոջն ու մորը, նրան որ ուներ սրտի բոլոր առաքինությունները և մտքի բոլոր շնորհները: Հավերժ հարգանք ու ափսոսանք»:

Արտաքին հղումներ [խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Սրբուհի Տյուսաբ