Ավետարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չորս ավետարանիչներ (պատկեր XI–րդ դարի հայկական ձեռագրից)

Ավետարան- (հունարեն εὐαγγέλιον) բարի լուր:

Նոր Կտակարան
Մատթեոս
Մարկոս
Ղուկաս
Հովհաննես
Գործք
Հռոմեացիներին
Ա Կորնթացիներին
Բ Կորնթացիներին
Գաղատացիներին
Եփեսացիներին
Փիլիպպեցիներին
Կողոսացիներին
Ա Թեսաղոնիկեցիներին
Բ Թեսաղոնիկեցիներին
Ա Տիմոթեոսին
Բ Տիմոթեոսին
Տիտոսին
Փիլիմոնին
Եբրայեցիներին
Հակոբոս
Ա Պետրոս
Բ Պետրոս
Ա Հովհաննես
Բ Հովհաննես
Գ Հովհաննես
Հուդա
Հայտնություն

Ավետարան բառի տակ հիմնականում հասկացվում է Նոր Կտակարանի առաջին չորս գրքերը, որոնցում ներկայացվում է Հիսուս Քրիստոսի գալստյան և հաղթանակի բարի լուրը: Կան նաև պարականոն գրվածքներ, որոնք Նոր Կտակարանի մաս չեն կազմում:

Բովանդակություն

[խմբագրել] Չորս Ավետարաններ

Նոր Կտակարանի կանոնի առաջին չորս գրքերը կոչվում են Ավետարաններ, որոնցում ներկայացվում է Հիսուս Քրիստոսի ծննդյան, մկրտության և քարոզչության, բժշկությունների և հրաշքների, խաչելության և հարության պատմությունները` գրված առաքյալների կամ նրանց հաջորդների կողմից: Չորս ավետարաններն են.

  1. Ավետարան ըստ Մատթեոսի
  2. Ավետարան ըստ Մարկոսի
  3. Ավետարան ըստ Ղուկասի
  4. Ավետարան ըստ Հովհաննեսի

Դրանք գրվել են հետևյալ պատճառներով.

  • Ներկայացնելու Քրիստոսի մահվան և հարության պատճառները,
  • Պահպանելու Քրիստոսի վարդապետության անխաթարությունը,
  • Ուղղորդելու քրիստոնյաներին դեպի ճշմարտություն,
  • Բավարարելու Ա դարի եկեղեցու քարոզչական և ծիսական որոշ կարիքներ,

[խմբագրել] Ավետարանիչների սիմվոլիկան

Եկեղեցու ավանդության, մանրանկարչության, որմնանկարչության, քանդակագործության մեջ տարածված է չորս ավետարանիչների սիմվոլիկան.

  • Մատթեոս` մարդ` հրեշտակակերպ,
  • Մարկոս` առյուծ,
  • Ղուկաս` եզ,
  • Հովհաննես` արծիվ:

Այս սիմվոլիկան հիմնված է Եզեկիելի Ա 10 և Հայտնության Դ 7 համարների հիման վրա: Եկեղեցական Ավանդությունն այս խորհդանիշներին տալիս է հետևյալ բացատրությունը. Մատթեոսի ավետարանն սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությամբ, այդ պատճառով հեղինակը նույնացվում է մարդու հետ:Մարկոսը առյուծի քաջությամբ առաջինն է բարձրաձայնում, որ Քրիստոս Աստծո Որդի է: Ղուկասը նույնացվում է զոհի` եզի հետ, քանի որ իր պատմությունն սկսում է Զաքարիայի զոհաբերության պատմությամբ: Հովհաննեսն իր ավետարանի սկզբում արծվի իմաստությամբ վերևից սավառնելով է ներկայացնում Հիսուսի աստվածությունը:

[խմբագրել] Գրականության ցանկ

  • Եզնիկ ծ. վրդ. Պետրոսյան, Ներածություն Նոր Կտակարանի, Էջմիածին, 1996, էջ 25-28:
  • Ա. Գայայան, Նոր Կտակարանի ընդհանուր ներածություն, 2003, էջ. 194-197:

[խմբագրել] Արտաքին հղումներ

Commons-logo.svg
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով