Հուդայի ընդհանրական թուղթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր Կտակարան
Մատթեոս
Մարկոս
Ղուկաս
Հովհաննես
Գործք
Հռոմեացիներին
Ա Կորնթացիներին
Բ Կորնթացիներին
Գաղատացիներին
Եփեսացիներին
Փիլիպպեցիներին
Կողոսացիներին
Ա Թեսաղոնիկեցիներին
Բ Թեսաղոնիկեցիներին
Ա Տիմոթեոսին
Բ Տիմոթեոսին
Տիտոսին
Փիլիմոնին
Եբրայեցիներին
Հակոբոս
Ա Պետրոս
Բ Պետրոս
Ա Հովհաննես
Բ Հովհաննես
Գ Հովհաննես
Հուդա
Հայտնություն

Հուդայի ընդհանրական թուղթը (Հուդայի թուղթ, Հուդայի ընդհանրական նամակ, Հուդայի կաթողիկե թուղթ) Նոր Կտակարանի 27 գրքերից է, մաս է կազմում Ընդհանրական նամակների։

Հեղինակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդաբար այս նամակի հեղինակ համարվում է Հիսուսի եղբայր Հուդան (եբր. գովելի, հռչակավոր)։ Հուդա անունով անձանց Նոր Կտակարանում հանդիպում ենք.

  • Գործքում (15։22, 27։32) Բարսաբա կոչվածին,
  • 12 աշակերտների շարքում, որոնցից մեկը Իսկարիովտացին է, մյուսը Հակոբի որդի Հուդան (հմմտ. Ղուկ. Զ 16)։
  • Մատթեոսի(13։55) և Մարկոսի (6։3) ավետարաններում, սա Հակոբոսի եղբայր Հուդան էր, Հիսուսի եղբայրներից մեկը։

Հաշվի առնելով նամակի սկզբնամասում եղած վկայությունը՝ «Հուդան՝ ծառան Հիսուսի Քրիստոսի և եղբայրը Հակոբոսի», նամակի հեղինակ կարող ենք համարել հենց այս վերջին Հուդային։ Որոշ գիտնականներ կարծում են, որ նամակը գրված կարող է լինել մի հրեա-քրիստոնյայի կողմից, ով իր գրությանը հեղինակություն տալու համար վերագրել է այն Հուդային։

Գրության ժամանակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նամակի գրության հստակ թվականը դժվար է գտնել։ Հնարավոր է, որ այն գրվել է I դարի ութսունական թվականներին։ Որոշ ուսումնասիրողներ հասցնում են մինչև 120 թվական։ Հետազոտողների մեծամասնությունը, հաշվի առնելով նամակի բովանդակությունը, որտեղ շոշափվում է առաջի դարի վերջին ավելի շատ շրջանառվող փրկության գաղափարը, նամակը թվագրում են 80-100 թթ.։ Նամակում առկա են նաև պարականոն գրվածքներից կատարված մեջբերումներ։ 90 թվականից Հինկտակարանյան պարականուն գրությունները մերժվել են։ Այստեղից մեկնելով, որոշ գիտնականներ այն կարծիքին են, որ նամակը չէր կարող 90 թվականից հետո գրվել։ Սակայն հնարավոր է նաև, որ Հուդան այդ պատմություններին ծանոթ է եղել իր համայնքում պահպանված և վստահելի համարվող բանավոր ավանդությունից։ Այն, որ նամակը գրված է ուշ շրջանում, վկայում են նաև Հուդայի 17-18 համարները, որտեղ առաքյալները ներկայացված են իբրև անցյալի դեմքեր. «Բայց դուք, սիրելինե՛ր, յիշեցէ՛ք մեր Տէր Յիսուս Քրիստոսի առաքեալների կողմից նախապէս ասուած խօսքերը։ Նրանք ձեզ ասում էին, թէ...»

Բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նամակում կոչ է արվում պայքարել հավատի համար, քանի որ համայնք են սողոսկել ամբարիշտ մարդիկ, որ Աստծո շնորհը վեր են ածել անառակության և ուրացել են Քրիստոսին։ Հեղինակը հիշեցնում է հրեաների կյանքում պատահած դեպքերը և ցույց է տալիս Աստծուց հեռանալու պատճառով հրեաներին հասած պատուհասները։ Հիշեցնում է նաև, որ վերջին ժամանակներն են և հորդորում է աղոթել Սուրբ Հոգով՝ սպասելով հավիտենական կյանքին և Հիսուսի գալստյանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սիրելինե՛ր, ամեն ջանք յանձն էի առնում գրելու ձեզ մեր հասարակաց փրկութեան մասին. հարկ համարեցի գրել ձեզ եւ աղաչել, որ պայքարէք հաւատի համար, այն հաւատի, որ մի անգամ ընդմիշտ աւանդուեց սրբերին» (Յուդա 3)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եզնիկ ծ. վրդ. Պետրոսյան, Ներածություն Նոր Կտակարանի, Էջմիածին, 1996։
  • Ա. Գայայան, Նոր Կտակարանի ընդհանուր ներածություն, 2003։
  • Ուդո Շնելլե, Ներածություն Նոր Կտակարանի, Գյոթինգեն, 2005։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]