Հակոբոս առաքյալի ընդհանրական նամակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր Կտակարան
Մատթեոս
Մարկոս
Ղուկաս
Հովհաննես
Գործք
Հռոմեացիներին
Ա Կորնթացիներին
Բ Կորնթացիներին
Գաղատացիներին
Եփեսացիներին
Փիլիպպեցիներին
Կողոսացիներին
Ա Թեսաղոնիկեցիներին
Բ Թեսաղոնիկեցիներին
Ա Տիմոթեոսին
Բ Տիմոթեոսին
Տիտոսին
Փիլիմոնին
Եբրայեցիներին
Հակոբոս
Ա Պետրոս
Բ Պետրոս
Ա Հովհաննես
Բ Հովհաննես
Գ Հովհաննես
Հուդա
Հայտնություն

Հակոբոս Առաքյալի ընդհանրական նամակ-- Աստվածաշունչ մատյանի Նոր Կտակարանի կանոնին պատկանող գրքերից մեկը։

Հեղինակն ու վավերականությունը[խմբագրել]

Նամակում նշվում է միայն հեղինակի անունը՝ Հակոբոս «Աստծու եւ Տէր Յիսուս Քրիստոսի ծառա»[1]։ Քրիստոնյա եկեղեցին նույնացնում է Հակոբոսին Հիսուս Քրիստոսի (հոր) եղբոր Հակոբոսին։ Համաձայն ավանդության հարություն առնելուց հետո Հիսուս Քրիստոսը ի թիվս այլոց հայտնվել էր նաև Հակոբոսին, որն այդ պահից սկսած միացավ առաքյալներին և դարձավ Երուսաղեմի եկեղեցու գագաթնասյուներից մեկը՝ նահատակվելով 62թ.։

Եթե նամակի հեղինակը Հակոբոսն է, ապա յան պետք է գրված լինի 62թ. ոչ ուշ. ենթադրյալ տարեթվերը տատանվում են 44-49 կամ 55-60 թթ. միջև։

Որոշ ժամանակակից ուսումնասիրողներ, սակայն, կասկածի տակ են առնում Հակոբոսի հեղինակ լինելը՝ գտնելով, որ նամակը գրվել է I դարի վերջերին և նույնիսկ II դարի սկզբներին։

Գրելու հանգամանքներն ու հասցեատերերը[խմբագրել]

Հակոբոսի ուղերձը «ընդհանրական» կոչված նամակներից մեկն է։ Հեղինակն այն ուղղում է «սփռված Տասներկու ցեղերին» (այսինքն՝ Պաղեստինից դուրս քրիստոնեություն ընդունած հրեական սփյուռքի ներկայացուցիչներին)։ Հեղինակը քաջալերում է իր հասցեատերերին տոկալ գոյթակղություններին և զգուշանալ բարոյական սխալներից ու մոլորություններից։

Առանձնահատկությունները[խմբագրել]

Հակոբոսի նամակը գլխավորապես գործնական-բարոյախոսական բնույթի գործ է՝ իր բովանդակությամբ հիշեցնելով Հին Կտակարանի Առակաց գիրքը։ Գրածքն օժտված է բարձր գրական արժանիքներով, գրված է հրաշալի հունարենով (այս հանգամանքը ևս ծառայել է որպես Հակոբոսի հեղինակ լինելու վավերականությունը մերժող փաստարկ), ունի պատկերավոր ոճ։

Բովանդակությունը[խմբագրել]

  1. Ներածություն՝ հեղինակն ու հասցեատերերը 1։1
  2. Փորձություններ և գայթակղություններ 1։2-1։18
  3. Տարբեր զգուշացումներ մեղք գործելուց 1։19-3։18
  4. Հանդիմանություններ 4։1-5։6
  5. Հորդորներ 5։7-20

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Յակոբոս 1:1

Աղբյուրներ[խմբագրել]

  • Ա.Ռ. Գայաեան, Նոր Կտակարանի ընդհանուր ներածություն, Երևան, 2003։

Այցելեք նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]