Հովհաննես առաքյալի երկրորդ թուղթ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես երկրորդ ընդհանրական թուղթը Նոր Կտակարանի 27 գրքերից է և մաս է կազմում ընդհանրական կամ կաթողիկե նամակների:
Բովանդակություն |
[խմբագրել] Հեղինակը
Այս նամակի, ինչպես նաև Հովհաննեսի երրորդ նամակի հեղինակի ավանդաբար համարվել է Ավետարանի հեղինակ Հովհաննես առաքյալը: Սակայն այսօր նամակի հեղինակի շուրջ Աստվածաշնչագիտության մեջ գոյություն ունեն տարբեր վարկածներ:
- Նամակի հեղինակը Հովհաննես առաքյալի աշակերտներից է, և նամակը գրել է առաքյալի թելադրմամբ:
- Հեղինակը Հովհաննես անունով Երեցն է, ում մասին հիշատակում է Պապիասը, և ով եղել է Հովհաննեսյան դպրոցի հետևորդ:
[խմբագրել] Գրության ժամանակը և վայրը
Նամակը գրվել է Հովհաննու ավետարանից և Հովհաննու առաջին թղթից հետո, Հովհաննու երրորդ նամակից առաջ: Ընդունված է գրության ժամանակը համարել առաջին դարի 90-ական թթ.: Այլ գիտնականներ կարծում են, որ նամակը գրվել է 90-130թ.: Գրության վայրը համարվում է Եփեսոսը:
[խմբագրել] Բովանդակությունը
Նամակը կարելի է բաժանել բովանդակային հետևյալ մասերի.
- Ողջույն ընտրյալ Տիրուհուն և նրա որդիներին
- Հորդոր միմյանց սիրելու
- Զգուշացում մոլորեցնողներից, ովքեր չեն ընդունում Հիսուսին մարմնով եկած
- Տիրուհուն այցելելու ակնկալիք
- Ամփոփում
[խմբագրել] Այցելեք նաև
[խմբագրել] Աղբյուրներ
Ուդո Շնելլե, Ներածություն Նոր Կտակարանի, Գյոթինգեն: 2005, էջ 485-492