Հովհաննես առաքյալի երրորդ թուղթ
Հովվհաննեսի երրորդ ընդհանրական թուղթը- Նոր Կտակարանի 27 գրքերից մեկն է: Քանի որ այս նամակն ուղղված չէ կոնկրետ համայնքի կամ անձի, կոչվում է ընդհանրական կամ կաթողիկե թուղթ:
Բովանդակություն |
Հեղինակը [խմբագրել]
Այս նամակի հեղինակն ավանդաբար համարվել է Հովհաննես առաքյալը, ով հեղինակն է նաև Հովահանու ավետարանի և Հայտնության: Սակայն գիտնականներն այս հարցում միակարծիք չեն: Նրանցից ոմանք այս նամակի հեղինակ են համարում Հովհաննես Երեցին: Այս ենթադրության համար հիմք է հանդիսանում նամակի սկզբում հեղինակի մասին եղած հիշատակումը. Երէցիցս՝ սիրելի Գայիոսին, որին....: Հովհաննես Երեց անունով անձի մասին մի վկայություն հանդիպում ենք Պապիասի մոտ: Վերջինս առաքյալների և նրանց աշակերտների շարքում նշում է նաև Հովհաննես Երեցին: Չնայած եղած տարաձայնություններին, նամակի հեղինակության հարցում կա ընդհանուր մոտեցում: Նամակը հեղինակել է Հովհաննես առաքյալի աշակերտներից մեկը` հենց առաքյալի թելադրմամբ, կամ Հովհանեսյան դպրոցի հետևորդներից մեկը /Հովհաննես Երեց/, ով Հովհաննես առաքյալի քարոզչությանը անմիջական մասնակցություն է ունեցել: Այս նամակի և Հովհաննեսի գրքերում եղած բազմաթիվ ընդհանրությունները ասվածի ապացույցն են:
Գրության ժամանակը և վայրը [խմբագրել]
Նամակի գրության ժամանակը որոշ գիտնականներ նշում են առաջին դարի 90-ական թթ.: Այլ ուսումնասիրողներ այդ թիվը հասցնում են մինչև 130թ.: Գրության վայրը համարվում է Եփեսոսը:
Բովանդակությունը [խմբագրել]
Նամակն իր կառուցվածքով համապատասխանում է անտիկ հունական շրջանի նամակագրության ժանրին: Նամակը կարելի է բաժանել բովանդակային հետևյալ մասերի.
- Ողջույն և խնդրանք Գայոսին` ընդունելու Քրիստոսի քարոզչությամբ զբաղվող եղբայրներին
- Հավատարմություն Ճշմարտությանը
- Հիշեցում Դիոտրեփեսի մասին, ով չի ընդունում Երեցի հեղինակությունը
- Հորդոր բարուն նմանվելու
- Անդրադարձ Դեմետրիոսին, ով հայտնի է իր բարի վարքով
- Գայոսին այցելելու ակնկալիք
- Ամփոփում
Աղբյուրներ [խմբագրել]
Ուդո Շնելլե, Ներածություն Նոր Կտակարանի, Գյոթինգեն: 2005, էջ 492-498