Թուղթ առ Գաղատացիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր Կտակարան
Մատթեոս
Մարկոս
Ղուկաս
Հովհաննես
Գործք
Հռոմեացիներին
Ա Կորնթացիներին
Բ Կորնթացիներին
Գաղատացիներին
Եփեսացիներին
Փիլիպպեցիներին
Կողոսացիներին
Ա Թեսաղոնիկեցիներին
Բ Թեսաղոնիկեցիներին
Ա Տիմոթեոսին
Բ Տիմոթեոսին
Տիտոսին
Փիլիմոնին
Եբրայեցիներին
Հակոբոս
Ա Պետրոս
Բ Պետրոս
Ա Հովհաննես
Բ Հովհաննես
Գ Հովհաննես
Հուդա
Հայտնություն

Նամակ Գաղատացիներին, Աստվածաշունչ մատյանի Նոր Կտակարանի կանոնի գիրք, Պողոս առաքյալի նամակը Փոքր Ասիայի հռոմեական Գաղաթիա նահանգի նորադարձ քրիստոնյաներին։ Ըստ ուսումնասիրողների գրության ժամանակն է մ.թ. 50-60–ական թվականները։ Ուսումնասիրողների ճնշող մեծամասնության կողմից նամակի նկատմամբ Պողոսի հեղինակ լինելը չի վիճարկվում։ Նամակում Պողոսն անդրադառնում է Մովսիսական օրենքի նշանակությանը քրիստոնյաների կյանքում։

Նամակը գրելու պատճառ է հանդիսացել Գաղաթիայում նոր քարոզիչների հայտնվելը, որոնք փորձում էին համոզել նորադարձ քրիստոնյաներին թլպատվել և պահել հրեական կրոնական կանոնները։ Պողոսը խիստ դեմ է արտահայտվում այդ գաղափարին՝ պնդելով, որ Հիսուս Քրիստոսի խաչվելուց հետո քրիստոնյաները արդարանում են ի Հիսուս Քրիստոս հավատով, այլ ոչ թե հրեական «օրենքի գործերով»։

Նամակի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Պողոսը իր նամակները գրելիս", 16–րդ դարի նկար (Blaffer Foundation Collection, Հյուստոն, Տեխաս)
  • Ողջույն (1։1–5)
  • Ոչ մի այլ Ավետարան (1։6–10)
  • Պողոսի դարձը քրիստոնեությանը (1։11–24)
  • Հանդիպում այլ առաքյալների հետ Երուսաղեմում (Երուսաղեմի ժողովը՞) (2։1–10)
  • Միջադեպ Անտիոքում (2։11–14)
  • Հրեաներն, ինչպես և հեթանոսները փրկվում են հավատով (2։15–21)
  • Օրենք, թե Հավատ (3։1–14)
  • Օրենք և Խոստում (3։15–20)
  • Ստրուկներ և Որդիներ (3։21–4։7)
    • Աստծո որդիներ (3։26)
  • Մտահոգություն Գաղատացիների նկատմամբ (4։8–20)
  • Հագարի և Սառայի հինկտակարանյան պատմության մեկնությունը (4։21–5։1)
  • Քրիստոնեական ազատություն (5։1–15)
    • Մեծ պատվիրանը («Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս՝ ինքդ քեզ») (5։14)
  • Հոգու պտուղները (5։16–26)
  • Քրիստոսի օրենքը (6։1–10)
  • Եզրափակիչ նախազգուշացում և օրհնություն (6։11–18)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]