Հովհաննես առաքյալի առաջին թուղթ
Հովհաննեսի առաջին ընդհանրական թուղթը Նոր Կտակարանի 27 գրքերից մեկն է, մաս է կազմում Նոր Կտակարանի ընդհանրական նամակների:
Բովանդակություն |
[խմբագրել] Հեղինակը
Այս նամակի հեղինակն ավանդաբար համարվել է Հովհաննես առաքյալը: Սակայն որոշ գիտնականներ նամակի հեղինակ են համարում Հովհաննես Երեցին, ով, ըստ այս տեսակետն արտահայտողների, հեղինակն է նաև Հովհաննեսի երկրորդ և երրորդ նամակների: Գոյություն ունեն նաև այս վարկածին ընդիմացող գիտնականներ, որոնք նամակի հեղինակ են համարում Հովհաննեսի դպրոցի մի ներկայացուցչի,և ոչ թե Հովհաննես առաքյալին, կամ Երեցին:
[խմբագրել] Գրության ժամանակը և վայրը
Բոլոր գիտնականները համակարծիք են, որ նամակը գրվել է Եփեսուսում: Ժամանակի հետ կապված կան տարակարծություններ. ոմանք նամակը թվագրում են 96թ., ուրիշներ` 100-110: Նամակի բովանդակությունից հայտի է դառնում, որ այդ շրջանում կային հերետիկոսներ, որոնք չէին ընդունում Քրիստոսին մարմնով եկած: Իրինեոսը վկայում է, որ Հովհաննեսի ժամանակ կար Կիրինթոս անունով մեկը, որ ուսուցանում էր, թե Աստծո Լոգոսը չէր մարմնացել, այլ երևութապես էր մարդ դառել: Կարելի է կարծել, որ Հովհաննեսը հենց այս աղանդի դեմ էր պայքարում: Գերմանացի որոշ գիտնականներ կարծում են, որ նամակը գրվել է Ավետարանից առաջ, բայց Հովհաննեսի երկրորդ և երրորդ նամակներից հետո:
[խմբագրել] Բովանդակությունը և հասցեատերը
Նամակն ուղված չէ հատուկ անձի կամ համայնքի: Այն ավելի ընդհանուր է և ուղված կարող է լինել Փոքր Ասիայի համայնքներին: Այս նամակն ի տարբերություն մյուս նամակների, գրված չէ անտիկ շրջանի նամակի ոճով: Այն ավելի ճառի նման է: Բաղկացած է հինգ գլուխներից: Նամակի բովանդակությունը կարելի է հետևյալ մասերի բաժանել.
- Կենաց Բանը
- Աստված լույս է
- Նեռի գալուստը
- Տիրոջ գալուստը և պատվիրանը պահել
- Տարբերել ճշմարտությունը կեղծ ուսմունքից
- Աստծո սիրո բաղդատումը եղբայրական սիրո հետ
- Վկայություն ջրով, արյամբ և Հոգով
- Վստահություն Աստծո նկատմամբ
[խմբագրել] Գրականության ցանկ
- Եզնիկ ծ. վրդ. Պետրոսյան, Ներածություն Նոր Կտակարանի, Էջմիածին, 1996, էջ 128:
- Ա. Գայայան, Նոր Կտակարանի ընդհանուր ներածություն, 2003, Էջ 435-440:
- Ուդո Շնելլե, Ներածություն Նոր Կտակարանի, Գյոթինգեն, 2005, էջ 489-503:
[խմբագրել] Արտաքին հղումներ
Հովհաննես առաքյալի առաջին թուղթը