Պետրոս առաքյալի երկրորդ ընդհանրական թուղթ
Պետրոս առաքյալի երկրորդ ընդհանրական թուղթը (Պետրոս առաքյալի երկրորդ ընդհանրական նամակ, Կաթողիկե Բ թուղթ Պետրոսի առաքելոյն, Բ Պետրոս) Նոր Կտակարանի 27 գրքերից է, մաս է կազմում Ընդհանրական նամակների: Սուրբ Գրքի կանոնում հաջորդում է Պետրոս առաքյալի առաջին ընդհանրական թղթին:
Բովանդակություն |
Հեղինակը [խմբագրել]
Այս նամակի հեղինակի հարցը գիտության մեջ բազմաթիվ վեճերի պատճառ է դարձել: Համաձայն ավանդության` նամակի հեղինակը Պետրոս առաքյալն է: Այս տեսակետի հեղինակները մատնանշում են հենց նամակի սկզբի վկայությունը. Սիմոն Պետրոսը՝ ծառան և առաքեալը Յիսուս Քրիստոսի... (1:1): Նամակում առկա ոճական տարբերությունները Պետրոսի առաջին նամակի համեմատությամբ, և նմանությունները Հուդայի նամակի հետ, ստիպում են շատ գիտնականների մերժել ավանդական տեսակետը: Մյուս կողմից, նրանք, ովքեր նամակի հեղինակ են համարում Պետրոսին, կարծում են, որ այս նամակի` Նոր Կտակարանի կանոնում հայտնվելը պատահական չի կարող լինել: Նույն հաջողությամբ գոյություն ունեն Պետրոսի անունով պահպանված պարականոն գրքեր, որոնք եկեղեցու հայրերի կողմից մերժվել են` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ գրքերի հեղինակը Պետրոս առաքյալը չէ: Հեղինակը նշում է, որ գրել է արդեն մի նամակ` նկատի ունենալով Ա Պետրոսը, նա նաև տեսել է Փրկչին: Այս բոլորը սակայն չեն հաստատում Պետրոսի հեղինակությունը: Մերօրյա գերմանացի գիտնականներ կարծում են, որ նամակի հեղինակը հելենական կրթությամբ մի (հրեա)քրիստոնյա է:
Գրության ժամանակը և վայրը [խմբագրել]
Բազմաթիվ գիտնականներ ապացուցում են, որ այս նամակը Հուդայի թղթից հետո է գրվել և հաշվի առնելով նաև հեղինակի` Մատթեոսի Ավետարանին ծանոթ լինելու հանգամանքը (հմմտ. Բ Պետրոս 1:17-Մատթեոս 17:5), կարծում են, որ այս թուղթը գրվել է առաջին դարի վերջից մինչև երկրորդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածում (ավելի հաճախ նշվում է 110թ.): Իսկ այն գիտնականները, որ հակված են ընդունելու Պողոսի հեղինակությունը, նամակը թվագրում են 64-67թթ.: Այս վերջին տեսակետն ընդունողները գրության վայր համարում են Հռոմը, մյուս տեսակետի ջատագովների կարծիքով գրության վայրն անհայտ է, թեև հնարավոր է համարվել նաև Եգիպտոսը:
Նամակի կանոնականությունը և կապը Հուդայի նամակի հետ [խմբագրել]
Նամակն իբրև Ս. Գրքի կանոնի մաս, հանդիպում է Որոգինեսի մոտ, իսկ Եվսեբիոսը կասկածելիների շարքին է դասում այն: Հերոնիմոսը, որ ծանոթ է նամակի վերաբերյալ եղած տարակարծություններին, այն համարում է Պետրոսի կողմից գրված: Հինգերորդ դարից նամակի կանոնականությունը կասկածի տակ չի առնվել: Հեղինակն այս թուղթը գրելիս առատորեն օգտվել է Հուդայի նամակից: Բազմաթիվ համարներ համընկնում են իրար.
| Հուդա | Բ Պետրոս |
|---|---|
| 2 | 1:2 |
| 4 | 2:1-3 |
| 5ա | 1:12 |
| 6 | 2:4 |
| 7 | 2:6, 10ա |
| 8 | 2:10բ |
| 9 | 2:11 |
| 10 | 2:12 |
| 11 | 2:15 |
| 12 | 2:13 |
| 12ֆ | 2:17 |
| 16 | 2:18 |
| 17 | 3:2 |
| 18 | 3:3 |
Հետաքրքիր է, որ Հուդայի նամակից օգտվելով հանդերձ` հեղինակը դուրս է թողնում այն հատվածները, որոնք պարականոն են, բայց տեղ են գտել Հուդայի նամակում:
Բովանդակությունը [խմբագրել]
Աղբյուրներ [խմբագրել]
- Եզնիկ ծ. վրդ. Պետրոսյան, Ներածություն Նոր Կտակարանի, Էջմիածին, 1996:
- Ա. Գայայան, Նոր Կտակարանի ընդհանուր ներածություն, 2003:
- Ուդո Շնելլե, Ներածություն Նոր Կտակարանի, Գյոթինգեն, 2005: