Պետրոս առաքյալ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոս առաքյալ, հեղինակ՝ Պիտեր Պաուել Ռուբենս։
Պետրոս առաքյալը (Սուրբ Պետրոսը) (հունարեն՝ Απόστολος Πέτρος, ծնված՝ Շիմոն, եբրայերեն՝ שמעון) Հիսուս Քրիստոսի 12 աշակերտներից (առաքյալներից) մեկն էր։ Ծննդյան թիվն անհայտ է, բայց կաթոլիկ եկեղեցին Սբ. Պետրոսին ավանդորեն համարում է Քրիստոսի հասակակից (ծ. 1)։ Մահվան թվականը (նույնպես կաթոլիկ եկեղեցու ավանդության համաձայն)՝ 64թ.։ Ըստ Ավետարանի, ծնվել է Պաղեստինի Բեթսայիդ քաղաքում։
Վաղ քրիստոնյաների կողմից Պետրոսը ճանաչված էր որպես Հիսուսի առաքյալների առաջնորդը, իսկ կաթոլիկ եկեղեցու կողմից՝ որպես առաջին Հռոմի պապ։