Պողոս VI

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պողոս VI [Paulus, աշխարհիկ անունը՝ Զովանի Բատիստա Մոնտինի (Giovanni Battista Montini)] (1897 - 1978), Հռոմի պապ 1963-ից։ Իրականացրել է մի շարք չափավոր բարեփոխություններ, ընդլայնել կարդինալների կոլեգիան, վերակառուցել կուրիան, փոփոխություն մտցրել պապի ընտրության կանոնադրության մեջ։ «Պոպուլորում պրոգրեսսիո» էցիկլիկայով (1967) հռչակել է պատմության նոր պայմաններին հարմարեցված կաթոլիկության սոցիալական ուսմունքը։ Ի տարբերություն նախորդների, Պողոս VI այցելել է բազմաթիվ երկրներ, հանդես եկել խաղաղության և եկեղեցիների մերձեցման պաշտպանությամբ։ 1970-ին Վատիկանում Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա և Պողոս VI քննարկել են եկեղեցիների մերձեցման և հայ ու կաթոլիկական եկեղեցիներիփոխհարաբերությանհարցերը։